Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հիդրոպանիկան ջերմոցը որպես ուսումահետազոտակա միջավայր

Որոշակի տվյալներ հիդրոպոնիկայի մասին

Հիդրոպոնիկա (հունարեն՝ ύδωρ — «ջուր» և πόνος — «աշխատանք»), բույսերի աճեցումն առանց հողի, արհեստական լցանյութերի վրա սննդարար լուծույթի պարբերաբար մատակարարման եղանակով, որն անհրաժեշտ է բույսերի նորմալ աճի և զարգացման համար։
Անհրաժեշտ նյութեր
1․Սան տեխնիկայի համար նախատեսված խողովակներ իրար միացման սասարքավորումներով 30մ
2․միջին հզորոությամբ պոմպ ջրի շրջանառման համար
3․ Հեղուկ սնուցող նյութ հիդրոպոնիկայի ինստիտուտից
4․ Արևի լույսին փոխարինող լամպեր
5․ Պոլիէթիենաային կտոր
Նախագծի նպատակը
Աճեցնելով տարբեր բանջարեղեններ, տարբերակել այն բույսերի ցանկը, որոնք ավելի լավ կաճեն այդ պայմաններում
Նույն եղանակային պայմաններում աճեցնելով միատեսակ բույսեր թե հիդրոպոնիկ, թե սովորական (հողի մեջ) պայմաններում կատարել ամենշաբաթյա գրառումներ և անցկացնել համեմատություններ երկու տարբեր միջավայրերում միատեսակ բույսերի աճի վերաբերյալ
Մասնակիցներ
4-5րդ դասարանի սովորողներ
Արդյունքում
Սովորողների տեխնոլոգիական նոր հմտությունների և կարողությունների ձեռք բերում
Ուսումնաարտադրական գործընթացին
Հետազոտական կարողությունների ձեռք բերում համեմատությունների արդյունքում
Ստացված արտադրանքի իրացմանը անմիջական մասնակցություն


Հաղորդում 3․Քոլեջի կանաչ պատերը

Բլեյանապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Բաղեղ․ Այն հիմնականում աճեցնում են կանաչ պատ ստանալու համար։ Բազմանում են կտրոններով, սերմերով և վեգետատիվ եղանակներով։

Կանաչ պատ ստանալու համար տարիներ են հարկավոր։ Անհրաժեշտ է համբերություն, սեր և հոգատարությոն։

Հերթական հաղորդումը բաղեղի մասին

ԲԱՂԵՂ — HEDERA — ПЛЮЩ

Читать далее


Оставьте комментарий

Հաղորդում 2. Քոլեջի բույսերը՝ Թավշածաղիկ

Բլեյնապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Հիշեցնեմ, որ ամեն երկուշաբթի քոլեջի կայքում կտեղադրվի որևէ բույսի մասին տեղեկատվական նյութ` նրա օգտակար ու բուժիչ հատկություններով, հակացուցումներով, բազմացման և խնամքի մասին ցուցումներով։

Թավշածաղիկ

Պարզվում է, որ բոլորիս ծանոթ նկարի ծաղիկը կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ։ Բույսը բազմանում է սերմերով, կտրոններով։ Բազմանում է շատ արագ ու հեշտ։

Читать далее


Оставьте комментарий

Հաղորդում 1․ քոլեջի բույսերի մասին՝ ռեհան

Բլեյանապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Ամենասովորական ռեհանի թուփ

Այսուհետ ամեն երկուշաբթի, ուսանողների միջոոցով կհաղորդվեն տեղեկություններ քոլեջի բույսերի մասին՝ խնամք, բազմացում, օգտակար և բուժիչ հատկություններ, հակացուցումներ։
Առաջին բույսը, որ կներկայացնենք, ռեհանն է, այն մեր այգում իր ուրույն տեղն է զբաղեցնում ու դիտվում է ոչ միայն որպես կանաչի, այլ այգին զարդարող շքեղ բույս, իսկ ինչպե՞ս է հայտնվել այգում։ Բազմացրել ենք կտրոնով, արմատակալեցրել ենք ջրում, հետո տեղափոխել այգի։ Հիմա ծաղկած է, հարյուրավոր սերմեր ենք հավաքել ու դեռ կհավաքենք։ Ռեհանը բազմանում է կտրոնով ու սերմերով։

Ռեհանն օգնում է լավացնել նյութափոխանակությունը և կանխարգելել դրա հետ կապված խնդիրների առաջացումը:

  • Ակտիվացնում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ բարդ յուրացվող մթերքն ավելի լավ է յուրացվում:
  • Կանխարգելում է բերանում տհաճ հոտի առկայությունը:
  • Օգնում է պայքարել սրտխառնոցի դեմ:
  • Խթանում է ախորժակը:
    Նյութը ամբողջությամբ
    Աղբյուրը՝ 168am.