Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Համտես՝ նուբար

img_9413

«Այսօր քոլեջիկները հաճույքով փորձեցին իրենց իսկ աճեցրած, էկոլոգիապես մաքուր, առանց հավելումների լոլիկ: Սերմերը հավաքեցինք որպեսզի տնկենք, աճեցնենք էկոլոգիապես մաքուր սնունդ ստանանք: Վառ օրինակը ֆիլմում ՝ համեղ, հյութեղ, ջրալի, քաղցր…»Այսպիսի պատումով է ներկայացրել իր ֆիլմը Ինգա Անոր սաներիտոնյանը: Ինձ մնում է ավելացնել, որ սկսվում է համագործակցության մի նոր շրջան ջերմոց-լաբորատորիայի և քոլեջիկների մի խմբի հետ: Այս նախագծի շրջանակներում կփորձենք քոլեջիկներին հնարավորինս մատչելի հաղորդել այն ամենը, ինչը կապված է բնության, բույսերի հետ:

Դիտեք Արմենի , մի խումբ ջրվոր քոլեջիկների մասին ֆիլմերը և կհամոզվեք, որ սկսվել է մի նոր շրջան: Մնում է այս փորձը կիրառել այլ խմբերում:


Оставьте комментарий

Փոքրիկ պարտիզպան Արմենը

img_20180810_093648

Շատերն են սիրում խաղալ ջրի հետ, սակայն Արմենը մի տեսակ լրջությամբ է վերցնում ջրի խողովակը և ուշադրությամբ լսում տրված խորհուրդները: Ուրախությամբ եմ  համակվում , տեսնելով կրտսեր սաների մեջ սեր և հոգատարություն բնության հանդեպ: Այդ սերը երբեք չի վերանա, հակառակը տարիների ընթացքում ավելի կմեծանա: Պետք է, որ մեզանից յուրաքանչյուրը հոգով լինի պարտիզպան ու բնությունը պահպանող:


Оставьте комментарий

Փոքրիկ ,,Garden,,-ականները

Ամառվա տապին Քոլեջի նախակրթարանի սաները, առիթը բաց չեն թողնում որսալ ջրելու պահը  մասնակցելու բույսերի և ծաղիկների ջրման աշխատանքներին և ըստ  Ինգա Անտոնյանի «Սերը բնության հանդեպ դեռ մանկուց է պետք սերմանել փոքրիկների մեջ», շատ տեղին են ասված: Կրթահամալիրի յուրաքանչյուր սան ամեն օր շփվում է բնության հետ, խնամում, ջրում մեր այգու բույսերն ու ծառերը: Եթե ուշադիր դիտեք Ինգայի նկարած տեսաֆիլմը, ապա հաստատ հետևություններ կանեք: