Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ելակների տնկարան ջերմոց լաբորատորիայում

 

Այսօր կիրակնօրյա եթերում ձեզ կներկայացնենք ելակի թփերի տեղափոխման աշխատանքները այգուց առանձին ցանկարկղերի մեջ: Քանի որ այգու աշխատանքները նախօրոք արված էին ֆիլմում կներկայացվեն վերատնկման աշխատանքները:

Արկղի մեջ մոմլաթե պարկ տեղադրելուց հետո  անցքեր ենք անում մոմլաթի վրա, լցնում ենք հողով և հողի վրա տեղադրում ելակի թփերը՝ որոշակի հեռավորության վրա: Ավելացնում ենք հողը այնքան, որ արմատային համակարգը ամբողջովին ծածկվի հողով: Ջրում ենք և կտրում վնասված ու դեղնած տերևները:

Քանի որ, արդեն ունենք բավականին թփեր տարբեր տարաների մեջ, որոշվեց հատկացնել մի անկյուն ելակներ բազմացնելու համար: Գարնանը կրթահամալիրի դպրոցներին կբաժանվեն ավելացած ելակների թփերը:

 


Оставьте комментарий

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Այս օրերին ջերմոց-լաբորատորիայում աշխույժ իրարանցում է, այս անգամ այցելուները արևելյան դպրոցի և քոլեջի 5-6 տարեկաններն էին, նրանք հետևում էիր գերմանամկների խաղին և իրենց մոտ առաջանում էին հարցեր գերմանակմկների ձեռք բերման և խնամքի վերաբերյալ: Այնքան հետաքրքիր ու հաճելի էր միջավայրը, որ մեծ դժվարությամբ հեռացան: Որից հետո աշխատանքները շարունակվեցին քոլեջի այգում, որտեղ ուսանողների օգնությամբ սենյակային բույսերը տեղափոխվեցին ներս:

 


Оставьте комментарий

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնի շրջանակներում ըստ նախագծի շարունակվում են աշխատանքները քոլեջի այգում: Ուսանողների մի մասը մաղում է հողը, մյուսներն այն լցնում են թաղարների մեջ և այգու սենյակային բույսերը վերատնկում, տեղափոխում են ջերմոց-լաբորատորիա՝ ձմռան ցրտից պաշտպանելու նպատակով:


Оставьте комментарий

Մասուրի օգտակար հատկությունները

Սիրով ձեզ ենք ներկայացնում մասուրի բուժիչ և օգտակար հատկությունները: Կարծում ենք  այս տեսանյութում կգտնեք Ձեզ համար անհրաժեշտ  օգտակար խորհուրդներ:

Զգուշացում: Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը պատրաստել է «Գարդենիա» ակումբի անդամ՝ Անուշիկ Նիկողոսյանը


Оставьте комментарий

Սեբաստացու օրերին ընդառաջ

Մասնակիցներ Քոլեջի ուսանողներ, սովորողներ, դասավանդողներ, հյուրեր, նախակրթարանային խմբեր

Ընթացքը

Ամեն օր, ժամը 10:00 – 12:00 հանդիպում ենք ջերմոց-լաբորատորիայում: Սովորողները բաժանվում են 3-4 հոգանոց խմբերի և դասավանդողների օգնությամբ սկսում են աշխատանքները:

Նպատակն ու խնդիրները

1. Ձմռան ընթացքում կանոնավոր աշխատելու համար ամբարել մեծ քանակությամբ մաղած հող

2. Ձմռան ցրտից պատսպարել այգու այն բույսերը, որոնք ենթակա են ցրտահարման

3. Ավարտին հասցնել ջերմոցային կառույցները

4. Էկզոտիկ և արժեքավոր բույերի պահպանում

5. Աշնան վերջին մեկամյա բույսերի տեղափոխում ջերմոց լաբորատորի՝դրանք երկամյա և արդեն հետազոտման ընթացքում գտնվող բույսերին բազմամյա դարձնելու նպատակով

6. Ձմռան աշխատանքների անխափան աշխատանքի ապահովում

7. Տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ամրապնդում, ձեռք բերում

8. Ամենամյա հետազոտական աշխատանք

Նախագիծը կազմեցին՝ Շողիկ Պողոսյան, Անահիտ Եղյան

 


Оставьте комментарий

Հեքիաթասած թխվածքաբլիթներ

Մեկնարկեց ուսումնաարտադրական «Հեքիաթասած թխվածքաբլիթներ» նախագիծը, որը կարող է ժամանակի ընթացքում ծավալվել և դառնալ ամենօրյա աշատանքային գործընթաց,իր մեջ ներառելով աշխատել ցանկացող սովորողներ և դասավանդողներ: Ակնկալվում  է կրթահամալիրի անմիջական միջամտությունն ու օգնությունը սպառման և կազմակերպչական մի շարք հարցերում՝ ավելի ծավալվելու և իրական գործող նախագիծ դառնալու համար: Սիրով կընդունենք առաջարկներ և խորհուրդներ:


Оставьте комментарий

Հեքիաթասած թխվածքաբլիթների պատրաստում. Նախագիծ

masha

Նպատակը
1. Նպատակներից մեկը բիզնես նախագծի շրջանակներում հաջող մանր բիզնեսի մեկնարկ:
2. Ուսումնաարտադրական գործունեության ծավալում քոլեջի խոհանոցում:
3. Աշխատատեղերի ստեղծում սովորողների համար:
4. Մանր բիզնեսում առաջին հաջող քայլերի կատարում և ցանկության դեպքում «Սեբաստացի մոլ»-ի բիզնես ծրագրի հատուկ պարապմունքների հաճախում:
5. Նոր աշխատատեղերի գոյացում փաթեթավորման և առաքման համար:
Անհրաժեշտ միջոցներ.
Պարագաներ՝ արտահագուստ, վառարան, կաղապար:

Արդյունք
1.Ուսումնաարտադրական գործունեության  սկիզբ
2. Աշխատող-սովորողի նոր մոդուլի ձևավորում:
3. Մանր ու միջին բիզնեսի բնագավառը ուսումնասիրող, գիտակ անհատ-սովորողի ձևավորում:
4.  Սեփական միջոցներն ու ժամանակի  ճիշտ տնօրինում:
5. Նոր աշխատատեղերի ստեղծում

Հաջողության գրավական
 Նախագիծի հաջող իրականացման և թափ հավաքելու համար, առաջարկում ենք դպրոցի խոհանոցների կողմից թխվածքաբլիթի ձեռքբերումն ու գնումը դարձնել պարտադիր և շարունակական գործընթաց:

Աշխատավայր
Քոլեջի խոհանոց

Աշխատելու ժամանակահատվածը.
Շուրջտարյա

Մասնակիցներ.(առայժմ քոլեջի սովորողներ)
Պատասխանատու՝ Անի Տեր-Ղազարյան,
Մարիամ Տեր-Գալստյան, Մարինե Հակոբյան

Նախագիծը կազմեցին՝Շողիկ Պողոսյան, Անահիտ Եղյան և ընկերներ:


Оставьте комментарий

Տեսադաս-ֆիլմերի փաթեթ

Թեման՝ բույսերի բազմացման տարբեր եղանակներ
Նյութերը ներկայացնում են միջին և ավագ դպրոցի սովորողներ՝ Անուշիկ Նիկողոսյան, Մերի Մարկոսյան, Արփի Սահակյան՝ «Գարդենիա» ակուբի անդամներ, խորհրդատու՝ Շողիկ Պողոսյան:

  1. Դեկորատիվ կաղամբի բազմացման եղանակները
  2. Սանսիվերիայի բազմացման եղանակները
  3. Բույսի բազմացումըվնասված սոխոկով
  4. Բույսի բազմացումը կտրոնոններով
  5. Բույսի բազմացումը տերևից
  6. Բույսերի բազմացումը սերմից
  7. Ելակի բազմացումը բեղիկներով