Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ելակների տնկարան ջերմոց լաբորատորիայում

Оставьте комментарий

 

Այսօր կիրակնօրյա եթերում ձեզ կներկայացնենք ելակի թփերի տեղափոխման աշխատանքները այգուց առանձին ցանկարկղերի մեջ: Քանի որ այգու աշխատանքները նախօրոք արված էին ֆիլմում կներկայացվեն վերատնկման աշխատանքները:

Արկղի մեջ մոմլաթե պարկ տեղադրելուց հետո  անցքեր ենք անում մոմլաթի վրա, լցնում ենք հողով և հողի վրա տեղադրում ելակի թփերը՝ որոշակի հեռավորության վրա: Ավելացնում ենք հողը այնքան, որ արմատային համակարգը ամբողջովին ծածկվի հողով: Ջրում ենք և կտրում վնասված ու դեղնած տերևները:

Քանի որ, արդեն ունենք բավականին թփեր տարբեր տարաների մեջ, որոշվեց հատկացնել մի անկյուն ելակներ բազմացնելու համար: Գարնանը կրթահամալիրի դպրոցներին կբաժանվեն ավելացած ելակների թփերը:

 

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.