Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Բնագիտատեխնիկական ստուգատես

Հարգելի սովորող, դասավանդող, ընտանիք, գործընկեր, բարեկամ.

հրավիրում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ մասնակցելու հեղինակային մանկավարժության ամենամյա հունվարյան ստուգատեսներին, որոնց նպատակը սովորողների, դասավանդողների ձեռքբերումները, հեղինակային մանկավարժության փորձի ներկայացումն է, խրախուսումը, տարածումը, ինչպես նաև առաջարկված հարթակներում նոր հմտություններ, կարողություններ յուրացնելու հնարավորությունը:

Կարող եք լինել ստուգատեսների մասնակիցը՝ սովորող կամ սովորեցնող, կամ կազմակերպիչ՝ գործընկեր, հովանավոր:

Ստուգատեսներին մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումներով:

Ձմեռային ազգագրության փառատոն

Սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը ազգային մշակույթի ներկայացումն է, յուրացումը, հեղինակային մանկավարժական փորձի տարածումը:  

Փառատոնի

Ձմեռային մարզական խաղերի ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային մարզական նախագծերի, մրցաշարերի ստուգատես է, որը նպատակ ունի խրախուսելու մարզական ակտիվ գործունեությունը, առողջ ապրելակերպը, ներկայացնելու կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հանրակրթական մարմնամարզության, ֆիզկուլտուրայի կազմակերպման փորձը:

Ստուգատեսի

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, մաթեմատիկական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:

Հանրակրթական Դիջիթեք

Թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է, որն այս տարի կազմակերպվում է  բազմապրոֆիլ աշխատարանների միջոցով: Առաջարկվող ուսումնական հարթակներում սովորողները, ուսանողները, դասավանդողները հնարավորություն կունենան սովորելու, սովորեցնելու, ներկայացնելու իրենց ձեռքբերումները, Հեղինակային կրթական ծրագրի փորձը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման բնագվառում:

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից՝ ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ


Оставьте комментарий

Սովորող սովորեցնող համագործակցային նախագիծ

Կենդանիներ և նրանց բազմացման առանձնահատկությունները

Նախագծիր պատասխանատուներ
Գոհար Հովհաննիսյան և Շողիկ Պողոսյան

Մասնակիցներ
Քոլեջի սովորող, Արևելյան դպրոցի ընտրությամբ գործունեության խումբ

Թեմայի ընդգրկումը
Սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում Քոլեջի ուսանողի ձեռք բերված կարողությունների և հմտությունների փոխանցումը Արևելյան դպրցի սովորողներին

Տևողություն
Սեպտեմբերից փետրվար
Խնդիրներ
Կենդանիների, թռչունների, ձկների մասին տեղեկությունների ձեռք բերում տարբեր աղբյուրներից
Նպատակը
Գիտելիքի ձռքբերում, քննարկում ընտանեկան հարթակում
Հմտեությունների և կարողությունների փոխանցում ավագ ընկերոջից կրտսերներին
Հոգատարություն, սեր դեպի կենդանիները

Արդյունք
Գիտելիքի ամրապնդում, նոր պաշարի ձեռք բերում
Հոգատար և ընկերասեր անհատի ձևավորում
Ճիշտ խնամքի դեպքում կենդանիների քանակի ավելացում՝ բազմացում
Վերջնարդյունքը կհրապարակվի բլոգում





Оставьте комментарий

Գարնանային ծաղկաձոնյան գրառումներ

Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել գրառումների մատյան, որտեղ կամփոփվի «Ծակաձոն» գարնանային ստուգատեսի ողջ ընթացքը: Հենց առաջին օրերից պարզ դարձավ, որ այն ոգևորություն, հավես ու եռանդ է հաղորդում իրականացնողներին՝ երկարացված օրվա ռեժիմով կազմակերպիչներին ու ճամբարականներին: Նախագիծը քննարկվեց կազմակերպիչների հետ ջերմոց-լաբորատորիայում սեմինար հանդիպման ժամանակ և այստեղից էլ պարզ դարձավ, որ այն նախորդ տարիների համեմատ ավելի կազմակերպված ու հավաքական կիրականացվի, քանի որ միաձայն որոշվեց սկսել հաջորդ օրվանից:
Մի քանի նկարով ամփոփենք փետրվարյան այցերը, իսկ մարտի մեկից կսկսենք գարնանային ամենօրյա գրառումները: Հարավային դպրոցից Ալիսա Առուստամյանի նյութը՝«Գարնանային տրամադրություն»

Читать далее


Оставьте комментарий

Նունե Խաչիկօղլյանի Ֆոտոշարքից

Ոչ մի գեղեցիկ պատկեր և պահ, չի վրիպում Նունեի աչքից: Սիրով ներկայացնում եմ ֆոտոշարք սեմինար-պարապմունքից, որը ավելի ծավալուն ցուցադրված է հետևյալ հղումումներում
1. Պատրաստվում ենք գարնանային սերմնացանին—Սեմինար-պարապմունք.
2. Սեմինարի շարունակություն Գարդենիա-լաբորատորիայում


Оставьте комментарий

Հունվարյան նախագծային-ճամբարային ամենօրյա գրառումներ

Գրառումների օրագիր պահելը շատ հարմար է հատկապես ճամբարային օրերը նկարագրելու համար, երբ հակիրճ, բայց նաև հագեցած տեղեկություններ պետք է գրանցվեն: Այն հաշվետվության յուրօրինակ ձևաչափ է: Նյութը ամրացվում է բլոգի առաջին էջում և մնում է այնքան ժամանակ, ինչքան նախատեսված են ուսումնական ճամբարային օրերը:
08.01.2019
Առաջին աշխատանքային օրը սկսվեց եռուզեռով: Հանգստացած ու աշխուժացած Արևելյան դպրոցի սովորողները երկու, 4-1 և 5-2, խմբերով կարելի է ասել ներխուժեցին ջերմոց-լաբորատորիա: Խեղճ կենդանիներին այնքան սիրեցին, որ ուզում էի րոպե առաջ վերջանար պարապմունքը:
Օրվա երկրորդ կեսին հյուրեր ունեինք նորից Արևելյան դպրոցից, այս անգամ արկարացված օրվա ճամբարականները: Հավեսով օր էր: Այսօր նկարներով ներկայացնեմ, հետո տեսաֆիլմ կավելացնեմ:

09.01.2019
Այսօր ջերմոցի այցելուների պակաս չզգացվեց: Առաջին այցելուները Քոլեջից էին, որոնք պետք է հաշվեին ջերմոցի որոշակի, հստակեցված տարածքի բույսերը, բայց տեղում որոշվեց սկսել ավելի գործնական պարապմունքով՝ սերմնացան, որը հնարավորուրկու խմբեր կատարեցինթյուն կտա ծլելուց հետո հմեմատական վերլուծություններ կատարել: Երկու խմբեր կատարեցին տարբեր բույսերի սերմնացան: Սպասենք արդյունքներին:

Читать далее


Оставьте комментарий

Արևելյան դպրոցի կենդանաբանները

13.01.2013
Օրը երկուշաբթի է: Արևելյան դպրոցի մի խումբ սովորողներ բնագիրութան պարապմունքը ջերմոց-լաբորատորիայում պետք է անցկացնեն: Հանձնարարվեց մաքրել գերմանամկների և ծովախոզուկների բները: Իրար հերթ չտալով անցան գործի և պարապմունքի վերջում կենդանիները շնորհակալ վազվզում էին իրենց բներում:


Оставьте комментарий

Ո՞ր անվանակարգով հանդես գալ


Ծանոթանալով բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատեսի անվանակարգերին, որոշեցի ընտրել՝ «Դպրոցը  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա»ն: Ավելի տեսանելի ներկայնալու համար բացել եմ անվանակարգի անվանումով բաժին, որտեղ ամփոփված է ջերմոց լաբորատորիայի մեկ տարվա կատարված աշխատանքները, տեսանյութերի և նկարաշարքի տեսքով, սովորողների, նախակրթարանի սաների, ծնողների, վերապատրաստվողների և հյուրերի հետ միասին: Մեկ տարվա գործունեության ընթացքում, յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ ներկայացվել է բույսերի կարևորության և օգտակարության մասին տեղեկություններ: Տարվա ընթացքում իրականցվում է «Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ» նախագիծը, ըստ որի օգտակար բույսերով հարստացվում է նախակրթարանների սենյակները: Շատ կարևորվել է այդ բույսերի տարածման անհրաժեշտությունը, այդ իսկ պատճառով ջերմոց-լաբորատորիայի այցելուներին տրամադրվել է՝ բույսերի կտրոններ, սերմեր, սածիլներ տուն և կրթահամալիրի դպրոցներում տարածելու համար: Տրվել են տեղեկություններ նաև ոչ օգտակար և թունավոր բույսերի մասին: Տարվա ընթացքում իրականցվել են նաև հետևյալ էկոնախագծերը.
«Հին իրերին նոր կյանք ու շունչ»
«Կանաչ պատ»
«Սերմնահավաք»
«Սերմնացան»
«Այգու բույսերի ապաստարան»
«Կանաչ ցանկապատ»
«Ծաղկաձոն»
«Ցիտրուսային և էկզոտիկ բույսեր»
Հայաստանի դեղաբույսերը







Оставьте комментарий

Սովորողների նյութեր

Այս էջում զետեղվելու են այն բոլոր նյութերը, որոնք նվիրված  են բնագիտության ժամերին կատարված գործունեության պարզաբանմանը: Սովորողները գրառելում և ներկայացնում են իրենց աշխատանքները տեսաֆիլմերի ու նկարաշարերի տեսքով :
Ստորև ներկայացված են բլոգներում տեղադրված նյութերի հղումները:
Քոլեջ
Մարինե Հակոբյան
Կարգ՝ Բնագտության և բնության հետ ծանոթացման մեթոդիակա
1. «Հնդկական նուռ» , 2.«Իպոմեյա», 3. «Քլորոֆիտում»

Արևելյան դպրոց
1. Ստելլա Ղոսալմյան
«Ջերմոց» Читать далее