Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հաղորդում 7. Քոլեջի նորատունկ մասրենիները

Բլեյանապարտեզ աշնանային18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Այսօր քոլեջի ներքին այգուն կից տարածքում, ուսանողների հետ միասին, տնկվեց ևս 12 մասրենի։ Տնկիները բերվել էին Արատեսից և մեր վաղեմի ընկեր Աբրահամի այգուց։
Հիմա ունենք 16 նոր մասրենի։
Այժմ մի փոքր տեղեկություն մասուրի օգտակար և բուժիչ հատկությունների մասին։

Մասուրն օրգանիզմի տոնուսը բարրձրացնող, իմունային համակարգը խթանող, հակաբորբոքային հատկություններ ունի։
Շատ կարևոր է իմանալ. Մասուրը հակացուցված է.

Читать далее


Оставьте комментарий

Հաղորդում 6. Քոլեջի հպարտ նռնենին

Բլեյանապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Մեր նռնենին ունի 30-ից ավել տարվա պատմություն։ Նա ոչ թե ծերանում , այլ գնալով գեղեցկանում և տարեցտարի ավելի բերքառատ է դառնում։ Չկա անցորդ, հյուր, փոքր, մեծ , որ չհիանա նրա շքեղ, գեղանի կեցվածքով։
Հայկական ավանդության մեջ նուռը՝ իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը:
Այն մեծապես կապված է եղել երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ:  Ծառի հիմնական գաղափարը հավերժությունն է:
Նռան օգտակարության և բուժիչ հատկությունների մասին ծանոթանանք 168․am ժամը լրատվական թերթի աշխատակից Ջուլիետա Սահակյան ի հոդվածում, որտեղ կհանդիպեք շատ հետաքրքիր և օգտակար բաղադրատոմսերիր հետ


Оставьте комментарий

Հաղորդում 5՝ Իպոմեա-այգածաղիկ

Բլեյանապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից


Իպոմեա-այգածաղիկ (խոշորածաղիկ)․ Խնամք, բազմացում օգտակար և բուժիչ հատկություններ
Այգածաղիկը ևս ունի օգտակար և բուժիչ հատկություններ
Քոլեջի այգում գոյություն ունեն իպոմեայի մի քանի տեսակներ։ Իպոմեան հետաքրքիր խոտաբույս ​​է, որի տեսակները և՛ միամյա են, և՛ բազմամյա։ Նման մագլցողբույսն ունի գեղեցիկ խողովակաձև կամ ձագարաձև ծաղիկներ։ Բույսի կոճղարմատը պալարաձեւ տեսք ունի։ Ipomoea-ի հայրենիքը արևադարձային Ամերիկան ​​է:
Ipomeya — ժողովրդական բաղադրատոմսեր
Այս բույսի օգտագործումը առօրյա կյանքում և որոշ հիվանդությունների բուժման մեջ քիչ հայտնի

Читать далее


Оставьте комментарий

Հաղորդում 4․ Քոլեջի ծաղկաթմբերի բույսերը

Բլեյանապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Քոլեջի այգում խնամված վիճակում են գտնվում երեք ծաղկաթմբեր՝ յուրաքանչյուրը բազմացման տարբեր փուլերում։
Նկարում ծաղկաթումբը մեկ և կես տարեկան է։ Շատ լավ վիճակում է, կազմված է դեկորատիվ և ծաղկող բույսերի մի քանի տեսակից։ Մյուս երկու ծաղկաթմբերը մոտ երկու ամսեկան են և հաջորդ տարի կնմանվեն
Живучка ползучая-ուղակի թարգմանությամբ՝ համառ սողացողի երկու տեսակ․
Դեղորայքային նպատակներով հավաքվում են համառ բույսի ցողունները, տերևներն ու ծաղիկները։ Սողացող համառ ֆիտո-հումք հավաքելու լավագույն շրջանը ծաղկման ժամանակ մայիսն ու հունիսն է։ Պատշաճ պատրաստված հումքն ունի հաճելի բուրմունք, բայց դառը, տտիպ համ: Չոր հումքը կարելի է մեկ տարի չոր տեղում պահել կտավից կամ թղթե տոպրակների մեջ։
Հակացուցված է անհատական ​​անհանդուրժողականության դեպքում՝ փորկապության հակումով հիվանդներին։ Ունի ուժեղ խոլերետիկ ազդեցություն։
Ամբողջ նյութը այստեղ

Մեխակ․
Այս բույսը հաճախ օգտագործում են թուրմ պատրաստելու համար, որը շատ արդյունավետ է ներքին արյունահոսության դեմ։ Այն շատ արդյունավետ է նաև մրսածության, էպիլեպսիայի, փորլուծության, նոպաների, կատաղության, շնչահեղձության և այլնի դեպքում։ Շատ հաճախ դաշտային մեխակի թուրմը օգտագործվում է որպես սրտանոթային միջոց հաճախակի նևրոզների և ավելորդ գրգռվածության դեպքում։
Դաշտային մեխակը հակացուցված է. մինչև երկու տարեկան երեխաների,
հղի և կերակրող կանանց, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի գաստրիտների և խոցերի դեպքում.

Նյութը ամբողջությամբ այստեղ

Читать далее


Հաղորդում 3․Քոլեջի կանաչ պատերը

Բլեյանապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Բաղեղ․ Այն հիմնականում աճեցնում են կանաչ պատ ստանալու համար։ Բազմանում են կտրոններով, սերմերով և վեգետատիվ եղանակներով։

Կանաչ պատ ստանալու համար տարիներ են հարկավոր։ Անհրաժեշտ է համբերություն, սեր և հոգատարությոն։

Հերթական հաղորդումը բաղեղի մասին

ԲԱՂԵՂ — HEDERA — ПЛЮЩ

Читать далее


Оставьте комментарий

Հաղորդում 2. Քոլեջի բույսերը՝ Թավշածաղիկ

Բլեյնապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Հիշեցնեմ, որ ամեն երկուշաբթի քոլեջի կայքում կտեղադրվի որևէ բույսի մասին տեղեկատվական նյութ` նրա օգտակար ու բուժիչ հատկություններով, հակացուցումներով, բազմացման և խնամքի մասին ցուցումներով։

Թավշածաղիկ

Պարզվում է, որ բոլորիս ծանոթ նկարի ծաղիկը կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ։ Բույսը բազմանում է սերմերով, կտրոններով։ Բազմանում է շատ արագ ու հեշտ։

Читать далее


Оставьте комментарий

Հաղորդում 1․ քոլեջի բույսերի մասին՝ ռեհան

Բլեյանապարտեզ աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերից

Ամենասովորական ռեհանի թուփ

Այսուհետ ամեն երկուշաբթի, ուսանողների միջոոցով կհաղորդվեն տեղեկություններ քոլեջի բույսերի մասին՝ խնամք, բազմացում, օգտակար և բուժիչ հատկություններ, հակացուցումներ։
Առաջին բույսը, որ կներկայացնենք, ռեհանն է, այն մեր այգում իր ուրույն տեղն է զբաղեցնում ու դիտվում է ոչ միայն որպես կանաչի, այլ այգին զարդարող շքեղ բույս, իսկ ինչպե՞ս է հայտնվել այգում։ Բազմացրել ենք կտրոնով, արմատակալեցրել ենք ջրում, հետո տեղափոխել այգի։ Հիմա ծաղկած է, հարյուրավոր սերմեր ենք հավաքել ու դեռ կհավաքենք։ Ռեհանը բազմանում է կտրոնով ու սերմերով։

Ռեհանն օգնում է լավացնել նյութափոխանակությունը և կանխարգելել դրա հետ կապված խնդիրների առաջացումը:

  • Ակտիվացնում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ բարդ յուրացվող մթերքն ավելի լավ է յուրացվում:
  • Կանխարգելում է բերանում տհաճ հոտի առկայությունը:
  • Օգնում է պայքարել սրտխառնոցի դեմ:
  • Խթանում է ախորժակը:
    Նյութը ամբողջությամբ
    Աղբյուրը՝ 168am.