Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Մանկավարժական ճամբար հունվարի 3-5

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

  • Հունվարյան նախագծերի ամբողջացում
  • Հունվարյան գործունեության նախագծերի, ստուգատեսների մասնակցության
  • Կայքի սպասարկում՝ հունվարի 4
  • Դիպլոմային նախագծերի նախապաշտպանության օրակարգի հրապարակում
  • Ստուգատեսային նախագծերի ամբողջացում
  • Բույսերիր և կենդանիների խնամք


Оставьте комментарий

Հունվարյան նախագծեր

Հունվարյան ճամբարային օրերին քոլեջի ջերմոց-լաբորատորիան հայտարարում է․ «Ամեն օր բաց դռների օր»։
Այցելությունների ժամանակ կիրականացվեն մի շարք նախագծեր։
Քանի որ Հիդրոպոնիկայի ջերմոցը արդեն գործում է, ջոկատները կկատարեն սերմերի ընտրություն, ցանք և ցանքարկղի վրա կնշեն ամսաթիվ, դպրոց և ջոկատի անվանումը։
Կիրականացվեն հետևյալ նախագծերը․

Սերմերի փաթեթավորում

 «Բույսի բազմացումը սերմերով»:
Հիդրոպանիկայի ջերմոցը որպես ուսումահետազոտակա միջավայր
«Ծաղկող բույսերի սածիլանոց-տնկարան տանիքում»
Սածիլների տեղափոխում թաղարների մեջ
Ճապոնական կաղամբից հայկական աղցաններ

Ճամբարականների երհետ կցանվեն ծաղկող թփերի սերմեր, որով հիմք կդրվի ծաղկող թփեի տնկարան հիմնելու գործընթացին։
Ծաղկող թփերի տնկարան

«Բույսերի աշխարհում» դաս-խաղ: Ճամբարականներ հետ խաղի միջոցով կսովորենք և կվերհիշենք այն բույսերի անունների ցանկը, որոնք առաջարկվում են ըստ խաղի կանոնների։


Оставьте комментарий

Կիսամյակային հաշվետվություն

Սեպտեմբերին համագորխակցային աշխատանքները վերսկսվել են։ Հիմնականում իրականացվել է սերմնահավաք նախագիծը։ Տեսակավորվել են և փաթեթավորվել քոլեջի այգուց հավաքված սերմերը ։ Մեդիակենտրոնի տարածքում տեղադրվել են թաղարներով ծաղիկներ, որոնց խնամքի հսկողությունը իրականացվել է Արևելյան և հյուսիսային դպրոցների խմբերի կողմից՝ Բույսերի խնամք մեդիայի տարածքում Հյուսիսային դպրոոց Անժելա Բլեյան
Իրականացվել են նաև մի շարք համագործակցային նախագծեր ծեր՝ կրթահամալիրի բոլոր օղակների հետ․

Այց ջերմոց լաբորատորիա․ Անի Մարտիրոսյան․ Քոլեջ
Այց ջերմոց լաբորատորիա․ Սեդա Գևորգյան Քոլեջ
Հավես նախագիծ․ Անուշ Բոյնարգյան Քոլլեջ
Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք․ Գայանե Արզումանյան Քոլեջ
Այցելություն բուսաբուծության լաբորատորիա․ Անահիրտ Գրիգորյան և ըւնկերներ
Նոր նախագիծ Դիաննայի հետ Արևելյան դպրոց
Սերմնահավաք. Գոհար Հովհաննիսյան Արևելյան դպրոց
Արևելքի երկարացված օրվա ճամբարականները Արևելք Նունե Խաչիրկօղլյան
Այց Արևելյան դպրոցից․ հըին տարեկաններ  Սաթեն Քարաջյանը
Անահիտ Գրիգորյանը իր ընկերներով․ Քոլեջ
Արևելքի սաները կենդանիներ են խնամում
Համատեղ նախագիծ Նելլի Գեղամյան և ընկերներ
Բույսերի խնամք մեդիայի տարածքում Հյուսիսային դպրոոց Անժելա Բլեյան
Այց Հյուսիրսային դպրոցից

Читать далее


Оставьте комментарий

Բնական գունաներկեր

«Ծաղիկը որպես բնական գունանյութ» ուսումնահետազոտական նախագիծ

Շողիկ Սահակյանի այցը իր խմբով քոլեջ, հերթական նախագիծ անելու և նրա պնդումը ինչ որ նոր թեմայով նախագծային աշխատանքի անցնելու , ազդակ հաանդիսացավ մտորելու բնական ներկանյութեր ստանալու գաղափարի առաջացմանը։ Այդքան բազմագույն ծաղիկներ ունենալով քոլեջի այգում և շրջապատում, չի կարելի անտարբեր անցնել ու չիրականացնել հետաքրքիր էկո նախագիծ՝ նամանավանդ գիտակցելով, որ բնական ներկանյութերը գնահատելի են ավելի, քան այլ բաղադրության ներկանյութերը, ուստի ընթացքում որպես հումք կօգտագործվեն նաև խոտը, տերևը, բանջարեղենը։
Ընթացքը
Այս նախագծն իրականացվելու է Արևտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ՝ Շողիկ Սահակյանի ղեկավարությաբ։ Մասնակցելու են ծնողներ և հրավիրյալ մասնագետներ։
Հավաքվելու են ծաղկաթերթիկներ ըստ գույների, չորացվելու են, մանրացվելու են ևտարբեր տեխնոլոգիական միջամտությունների օգնությամբ ստանալու ենք՝ ջրաներկ, յուղաներկ, սննդի մեջ որպես գունանյութ

Իրականացման ժամկետները
Նախագիծը շուրջտարյա է։ Ձմռանն օգտագործվելու են չորացված ծաղկի տերևներ։ Պետք է փորձել նաև բանջարեղենից, խոտից, տերևներից ստանալ ներկանյութ։

Նպատակը
Օգտագործելով տարբեր տեխնոլոգիաներ ծաղկաթերթիկներից և տերևներից կարողանալ ստանալ գունաներկեր նկարչության և սննդի մեջ օգտագործելու համար։ Սովորեցնել ձեռքի տակ եղած բնական նյութերից և մթերքներից ստանալ ներկեր, կարողանա դրանց խառնուրդներից ստանալ նոր գույներ։

Արդյունք
Տարբեր տեխնոլոգիաներով ստացված ներկանյութը փորձարկել թղթի, կտորի, պատրաստի հագուստի վրա նկարելով։ Չորացված տերևներից և ծաղիկների թերթիկներից ստացված գունաներկերը փորձարկել հյութերի և քաղցրավենիքների խմորների ու կրեմների գունավորման համար։


Оставьте комментарий

Բնական ներկանյութ ծաղկաթերթիկներից

Այս նախագիծը ուսումնահետազոտական է։ Շողիկ Սահակյան
Ստեղծում ենք ներկանյութ
Վարպետության դաս Մարիամ Դանիելյանի հետ
Ծաղկաթերթիկների հավաքում
Ծաղիկը որպես բնական գունանյութ 
Յուղաներկ ծաղկաթերթիկների մանրացված փոշուց


Оставьте комментарий

Նամակ Ձմեռ պապին

Ձմեռ պապի գրասենյակի սիրելի աշխատակիցներ․
Սիրով ներկայացնում եմ 2023-24-ուս տարվա համար երեք էկոնախագիծ, որոնցից երկուսը ուսումնահետազոտական են, բնույթով նոր ու հետաքրքիր։ Այս նախագծերում աշխատում են կրթահամալիրի տարբեր օղակներից տարատարիք սովորողների խմբեր։

1․ Ուսումնահետազոտական նախագիծ՝ «Կոմպոստ բանջարեղենից և տերևից»
Մեկնարկել է կրթահամալիրի տարբեր օղակներում տերևից կոմպոստ ստանալու գործընթացը, իսկ քոլեջում նաև կոմպոստ բանջարեղենից և մրգերից։
Տարբեր օղակներում կատարվող աշխատանքները․

Միջին դպրոց` պատասխանատու Հասմիկ Ուզունյան։

Հյուսիսային դպրոց պատասխանատու` Անժելա Բլեյան։

Արևելյան դպրոց. պատասխանատու` Գոհար Հովհաննիսյան

Արևմտյան դպրոց. պատասխանատու` Շուշան Ալեքսանյան

Հարավային դպրոց. պատասխանատու` Աննա։ Նյութի հղումը հետո կավելացվի

Քոլեջ. պատասխանատու` Շողիկ Պողոսյան
Ավաագ դպրոց․ Քրիստինե Միսկարյան։

2․ Ուսումնահետազոտական նախագիծ «Բնական գունանյութեր»
Այս նախագիծը իրականացվում է Արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարակնների հետէ Շողիկ Սահակյանի ղեկավարությամբ։ Տեսանյութերի հղումները նրա բլոգից են։

Ստեղծում ենք ներկանյութ
Վարպետության դաս Մարիամ Դանիելյանի հետ
Ծաղկաթերթիկների հավաքում
Ծաղիկը որպես բնական գունանյութ 
Ջրաներկի ստացում

3․ Նախագիծ «Կանաչ ցանկապատ», «Ցանկապատ Մասրենուց»
Նյութերը Հասմիկ Ուզունյանի բլոգից
Մասրենու թփերի տեղափոխում Արատեսից
Մասրենուց ցանկապատ սեբաստացու օրերին





Оставьте комментарий

Ուսումնահետազոտական նախագիծ

Կոմպոստ բանջարեղենից, տերևից
Կոմպոստը դա, միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութն է։
Կոմպոստի ստացման աշխատանքները տերևից, կրթահամալիրի բոլոր օղակներում, սկսված են 1923թ․-ի հոկտեմբեր ամսվա կեսերից։
Ներկայացնում եմ կրթահամալիրի տարբեր օղակներում կոմպոստի ստացման աշխատանքների առաջին փուլը։
Աշխատանքների ընթացքը Քոլեջում
Քոլեջի ջերմոց լաբորատորիայի դիմացի հողային տարածքում սկսվել են կոմպոստի ստացման աշխատանքներ՝ որպես հումք օգտագործելով նախակրթարանի խմբերից ջերմոց բերված և կենդանիների կերակրումից ավելացած մրգերն ու բանջարեղենը։
Խմբի անդամները փոսեր են փորել մի տարածքում տերևների համար, մյուս տարածքում բանջարեղենի և մրգերի։ Փոսերը լցված են անհրաժեշտ հումքով և հողով ծածկված են։
Քանի դեռ գետինը սառած չէ հնարավորինս փոսեր են արվում՝ ձմռանը ևս աշխատելու համար։
Ինչու է կոչվում հետազոտական աշխատանք։ Երեք ամիսը մեկ անգամ ուսումնասիրվելու է, թե տերևի, թե բանջարեղենի և թե մրգերի քայքայվածության աստիճանը և ըստ ուսումնասիրությունների գրառումներ կկատարվի, մինչև լրիվ քայքայվեն և արդյունքում երևա, որը որքան ժամանակում է վերջնականապես ստացվում լիարժեք օրգանական հումուս
Մասնակիցներ
Նախագիծը Քոլեջում իրականացնում է միջին դպրոցի ընտրությամբ գործունեությամբ խումբը
Ժամանակահատված
Նախագիծը կարելի է ասել անժամկետ է, քանի որ նման թափոնները լինելու են անընդհատ և դրանք ճիշտ օգտագործելու խնդիրը յուրաքանչյուրինս է։

Նպատակ
Շրջակա միջավայրից հավաքած տերևները, ավելացած բանջարեղենը, մրգերը՝աղբամաններում թափելու փոխարեն նախորոք փորված փոսերի մեջ հորել, դրանով իսկ ապահովելով
ա․ մաքուր միջավայր
բ․ աղբամանների նպատակային օգտագործում
գ․ սովորողների կարողությունների և հմտությունների ձեռք բերում կենսահումուսի ստացման բնագավառում
դ․ Բույսերի համար անհրաժեշտ կենսաբանական հարուստ սեփական հողի ապահովում , որի ստացման համար կարևոր բաղադրիչը՝ գոմաղբը ապահովում է ագարակը։
Արդյունք
Արդյունքում կունենանք
ա․ մաքուր միջավայր
բ․ չծանրաբեռնված աղբամաններ
գ․փորձ և հմտություն ու կարողություն ձեռք բերած սովորող-անհատ,
դ․ օրգանական պարարտանյութով հարուստ,օգտակար հող
Հետևություն
Փորձը ճիշտ օգտագործելով, կատարելագործելով տեխնոլոգիաները, ավելի խորը ուսումնասիրելով, շտկումներ,հետևություններև ուսումնասիրություններ անելով՝ հիմնել փոքրիրկ արտադրություն։