Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Այց ջերմոց լաբորատորիա

Հարավային դպրոցից Լուսինե Նազարյանը հետաքրքիր ու բովանդակալից ֆոտոշարքով և տեսանյութով ներկայացնում է այցը բնագիտության լաբորատորիա.

Ուրբաթ օր՝ տիկին Շողիկի հետ նախապես պայմանավորված ժամին, Հարավային դպրոցի առաջին դասարանցիները առաջին անգամ այցելեցին մեր կրթահամալիրի քոլեջ՝ ջերմոց-լաբորատորիա։

Մանրամասները՝ ֆիլմում։



Оставьте комментарий

Հյուսիսային դպրոցի 6 տարեկանները բուսաբուտության լաբորատորիայում

Առաջին անգամ այցը ավելի տպավորիչ է լինում, այս անգամ էլ բացառություն չի: Օրվա մասին պատմում և տեսանյութով ներկայացնում է Մանե Հարությունյանը:
-Քայլքով ուղևորվեցինք դեպի ջերմոց-լաբորատորիա: Երեխաների հրճվանքով էր լցվել լաբորատորիան: Ոգևորությունն ու հիացմունքն այնքան մեծ էր, որ մինչև օրվա ավարտը դեռ խոսում էին այդ մասին: Ընկերացան կենդանիների հետ և կերակրեցին նրանց:


Оставьте комментарий

Քոլեջիկները բուսաբուծության լաբորատորիայում

2-4 տարեկանների դաստիարակ Անի Մարտիրոսյանը պատմում և տեսանյութով ներկայացնում է.
Այսօր ունեցանք փոքրիկ հանդիպում մեր բուսաբանության կենտրոնում գտնվող ծովախոզուկների հետ: Սաները մեծ սիրով կերակրեցին ծովախոզուկներին`ցուցադրելով հոգատարություն կենդանիների նկատմամբ: Ընթացքում շրջեցին և ուսումնասիրեցին ջրայի կենդանիներին, թութակներին, իսկ բլբլոցները ֆիքսեց տեսախցիկը:


Оставьте комментарий

Ջերմոցում

Մարիամ Խաչատրյանը Արևմուտքից իր հինգ տարեկանների հետ այցելեց Քոլեջի ջերմոց լաբորատորիա: Այս այցի մասին Մարիամը շատ մանրամասն ստորև ներկայացնում է իր պատումում.

Արևմուտքի 5 տարեկանները տիկին Շողիկի ջերմոց-լաբորատորիա այցելեցին: Արևմտյան դպրոց-պարտեզից մինչև Քոլեջ սովորողներն անցան անտրտունջ քայլքով: Ճանապարհը շատ ուրախ էր և պարբերաբար քայլքը ուղեկցվում էր երգերով:

Ջերմոցում սովորողները տեսան թութակներ, ձկներ, կրիաներ և գերմանամկներ: Հիացան այնտեղի բույսերով: Տիկին Շողիկը պատմեց ջերմոցի մասին, ներկայացրեց այնտեղի բույսերը: Նաև նրա օգնությամբ մենք բույսերի կտրոններ վերցրինք, որպեսզի մեր խմբասենյակում էլ փոքրիկ ջերմոց ունենանք: Մենք շատ ուշադիր լսեցինք նրան և փորձեցինք մտապահել տեղեկությունները, քանի որ մտադիր ենք դիտարկման միջոցով համեմատել Քոլեջի ջերմոց-լաբորատորիա, Արևմտյան դպրոց-պարտեզի և Բուսաբանական այգու ջերմոցների նմանություններն ու տարբերությունները:


Оставьте комментарий

Այցելություն ջերմոց-լաբորատորիա

՝Սեդա Վիրբյանը իր դասարանով ճամբորդելով հյուսիսից արևելք հյուրընկալվեց Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում: ամեն ինչ հետաքրքիր էր սովորողների համար, դրանում ավելի շատ համոզվեցի, երբ ուշադիր դիտեցի Սեդայի պատրաստած տեսաֆիլմը.
-Կրթահամալիրի տոնին ընդառաջ  Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների հետ շրջում ենք կրթահամալիրի դպրոցներով:  Այս անգամ քայլեցինք դեպի արևելյան կողմ,  այցելեցինք ջերմոց լաբորատորիա, որտեղ տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց սանսեվյերա (լատ.՝ Sanseviera) բույսի հետ: Տիկին Շողիկի օգնությամբ  փոքրիկ  թաղարում տնկեցինք  բույսն ու տեղափոխեցինք  Հյուսիսային դպրոց:


Оставьте комментарий

Իմ ուսումնական ծաղկոցը

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ Մակվեցյան Արմինեն «Իմ ուսումնական ծաղկոցը» նախագիծ-ը իրականացնելու համար իր խմբով այցելեց ջերմոց-լաբորատորիա, որտեղ որոշակի տեղեկություններ ստանալով կտրոնով բույսերի բազմացման մասին, ստացան խմբի թվաքանակին համապատասխան կտրոններ: Խոստացան լավ խնամել և վերջնական արդյունքի հասցնել սկսախ նախագիծը:
Այդ օրվա մասին պատմում և տեսաֆիլմի տեսքով ներկայացնում է Մակվեցյան Արմինեն:

20191114_154555

Համագործակցության շրջանակներում տրատարիք ճամբարականների հետ այցելեցինք ջերմոց- լաբորատորիա իրականացնելու «Իմ ուսումնական ծաղկոցը»նախագիծը իրականացնելու:Ճամբարականները տիկին Շողիկի հետ բառախաղի միջոցով փորձեցին գուշակել ամենաօգտար և ամենավտանգավոր բույսերը:Սովորեցին բույսերին,խնամել, տեղափոխել թաղարների մեջ,սովորեցին սուրճ աճեցնել:


Оставьте комментарий

Շաբաթ օրն աշխատանքային էր

Շատ հետաքրքիր շաբաթ օր էր: Տիկին Կարինեն, Քոլեջի երեք ուսանողների տատիկ, ում երեխաները ևս սովորել են Մխիթար սեբաստացի կրթահամալիրում, եկել էր թոռնիկների հետ աշխատելու քոլեջի-ջերմոց-լաբորատորիայում: Երկու ժամը ակնթարթի նման անցավ: Թե ինչո՞վ զբաղվեցին դիտեք տեսաֆիլմը ու ամեն ինչ պարզ կդառնա:


Оставьте комментарий

«Իմ թաղարը»

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները եղան Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում։ Ծանոթացան որոշ բույսերի, նրանց խնամքի հետ։ Սովորողներն այնտեղ հանդիպեցին երկկենցաղ կրիաների, ծովախոզուկների, թութակների։
Պատմում և ներկայացնում է Սաթենիկ Սիմոնյանը.

Այցը ճանաչողական էր, բայց ուներ նաև այլ նպատակ։ Սովորողներն իրենց հետ դասարան բերեցին ծաղկի կտրոններ։ Կտրոնները կարմատակալեն, կտնկենք և յուրաքանչյուր սովորող կունենա իր ծաղկի թաղարը։

Վերջերս 1-2 դասարանը հյուր էր գնացել տիկին Շողիկին՝ Ջերմոց-լաբորատորիա: Այնտեղից մենք բերել էինք ծաղկի կտրոններ և դրել ջրի մեջ: Երկու շաբաթ անց կտրոններն արմատակալել էին: Եվ ահա կտրոնները մենք  տնկեցինք: