Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ամենաընտանեկան նախագիծ

Անահիտ Ամիրխանյանի սաները իրենց ծնողների հետ շատ ակտիվ ներառվել են «Իմ թաղարը» նախագծի իրականացման գործընթացին: Սիրով և ոգևորությամբ տանը պատրաստել են թաղարներ և տեսաֆիլմով տեղեկացրել այդ մասին: Նախագիծը նաև տոնական է: Ամանորին այն արդեն տնկած ծաղիկով տուն կտարվի: Ստորև ներկայացվում է տեսանյութերը.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - received_441254079739057.jpeg
1.Հայկը պատրաստում է թաղար
Քանի որ մոտենում է ամանորը, Հայկը պատրաստում է տոնական թաղար
2.Մորիսի և Արենի թաղարները
«Իմ թաղարը» նախագծի շրջանակներում իրենց թաղարներն են պատրաստում Մորիսն ու  Արենը: 
3.Յանայի և Ավետի թաղարները
Յանան և Ավետը հայրիկի հետ միասին պատրաստում են իրենց թաղարները։ «Իմ թաղարը» նախագծի շրջանակներում նրանք ներկայացնում են իրենց աշխատանքները։
4.Սոնան և Մոնիկան պատրաստում են թաղարներ
«Իմ թաղարը» նախագծի շրջանակներում իրենց թաղարներն են պատրաստում Սոնան և Մոնիկան:
5.Քոլեջիկ Նարեկի թաղարը
«Իմ թաղարը» նախագծի շրջանակներում Նարեկը մատիտներից պատրաստում է գեղեցիկ թաղար։
6.Լանայի թիթեռնիկով թաղարը
Լանան ներկայացնում է իր թաղարը «Իմ թաղարը» ընտանեկան նախագծի շրջանակներում։
7.Մոնթեն պատրաստում է տոնական թաղար
«Իմ թաղարը» նախագծի շրջանակներում Մոնթեն պատրաստում է գեղեցիկ թաղար։
8. Միքայելի տոնական թաղարը
Միքայելը ներկայացնում է իր աշխատանքը  «Իմ թաղարը» նախագծի շրջանակներում։
9.Սոֆիի գեղեցիկ թաղարն ու ծաղիկըՍոֆի Արտաշյանը ներկայացնում է իր աշխատանքը  «Իմ թաղարը»  ընտանեկան նախագծի շրջանակներում։
10.Նիկան իր մայրիկի հետ պատրաստում է թաղար
«Իմ թաղարը» նախագծի շրջանակներում Նիկան իր մայրիկի հետ պատրաստում է գեղեցիկ թաղար։
11.Նելլին պատրաստում է իր թաղարը
Նելլի Զաքարյանը ներկայացնում է իր աշխատանքը  «Իմ թաղարը»  ընտանեկան նախագծի շրջանակներում։
Читать далее


Оставьте комментарий

Ընտանեկան, տոնական նախագիծ

Այս անուշիկ երեք քոլեջիկները, բավականին  վարպետորեն, ներկայացնում են բույսեր տնկելու իրենց  հմտությունները և կարողությունները: «Իմ թաղարը» նախագիծը բացի նրանից, որ վերածվեց ընտանեկանի, դարձավ նաև տոնական, քանի որ ամանորյա նվեր է լինելու քոլեջիկների կողմից՝ ընտանիքի անդամներին:


Оставьте комментарий

Այսպիսին է բուսասեր և կենդանասեր Վահանը

Տեսանյութը մոնտաժված չէ:

Վահանի հայրիկի օգնությամբ, մայրիկի և իր  միջամտությամբ պատրաստված թաղարը այսօր պետք է համալրվի համապատասխան բույսով: Ինքնատիպ այդ թաղարին շատ համահունչ էր պտեր բույսը: ճիշտ է, այս դեպքում հարկավոր կլինի հաճախ փոխել, ամեն անգամ  մեծացնելով  թաղարը: Սակայն հոգ չէ, կստացվի հավես հավաքածու: Ընտանեկան այս նախագիծը կլինի շարունակական և շահագրգիռ ծնողը տանը կունենա օգտակար բույսերի շարք՝ «Դեղատուն պատուհանագոգին»: Լավ կլինի, որ ծնողը ևս ճանաչի բույսը և օգտվի նրա բուժիչ և օգտակար հատկություններից: Այստեղ ջերմոց-լաբորատորիան, դաստիարակը և ծնողը անելիք ունի: Նոր նախագիծ……


Оставьте комментарий

Հարավային դպրոց. «Իմ թաղարը» 2-4 տարեկաններ

Հարավային դպրոցը իր աշխարհագրական դիրքով համարվում է Քոլեջի ջերմոց-լաբորատորիայի նկատմամբ ամենահեռավոր կետը: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունը (ամենափոքրեր) և եղանակյին անբարենպաստությունը (անձրև), այցելեցի նրանց՝ ինձ հետ վերցնելով սենյակային ամենաօգտակար բույսերից մեկին՝ տրադեսկանցիա:
Դաստիարակ Լուսինեն  իր սաներին ցույց տվեց կտրոն ստանալու տեխնոլոգիան: Նախագիծը վեր է ածվելու ընտանեկանիՙ: Փորձելու ենք ծնողին ևս իրազեկել բույսերի խնամքի նրբություններին և կանոններին: Ստորև ներկայացվում են իմ  և Լուսինե Պետրոսյանի տեսանյութերը՝ նկարահանած տարբեր ֆոտոխցիկներից:


Оставьте комментарий

Քոլեջիկ-բնագետիկներ. «Իմ թաղարը» որպես ընտանեկան նախագիծ

Նախագիծը ավելի հետաքրքիր դարձավ, երբ ներխուժեց ընտանիք: Քոլեջիկների այս խմբի սաները, Ինգա Անտոնյանի միջամտությամբ, նախագծի իրականացման համար ներքաշեցին ծնողներին: Ի դեպ, շատ հետաքրքիր լուծումներ կային: Նախագիծը նաև տոնական է. յուրաքնչյուր սան իր թաղարը, որպես ամանօրյա նվեր, տուն կտանի: Դիտեք տեսաֆիլմը և համոզվեք դրանում: Նման նախագծեր ավելի հաճախ կարելի է իրականացնել:


Оставьте комментарий

Մեր թաարները այլևս դատարկ չեն

Քոլեջի բնագետիկները այսօր տնկեցին ընտանեկան նախագիծ հայտարարված «Իմ թաղարը» նախագծի բույսերը: Ծնողների օգնությամբ պատրաստված թաղարներից յուրաքանչյուրը յուրօրինակ էր: Ինգա Անտոնյանի տեսաֆիլմի դիտումով համոզվենք դրանում:


Оставьте комментарий

Հյուսսային դպրոց. Կտրոնների ուսումնասիրություն

Հյուսսային դպրոցի 2-4 տարեկանների խումբը Անուշ Ղազարյանի և Սոնա Կարապետյանի ղեկավարությամբ, խոշորացույցի օգնությամբ  ուսումնասիրեց դեռևս ջրի մեջ գտնվող բույսերի արմատակալման ընթացքը: Այս աշխատանքին իր ուղղակի մասնակցությունը ունեցավ վերապատրաստվող Ռուզաննան: Հետևենք ընթացքին.

IMG_5396


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոց. «Իմ թաղարը» նախագծի շրջանակներում

«Իմ թաղարը» նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի նախակրթարանի սաները՝ Սաթեն Գևորգյանի օգնությամբ կատարեցին տնկման աշխատանքներ, որի մասին էլ ներկայացրել է իր պատումում և տեսանյութում.
Այսօր նախակրթարանի յուրաքանչյուր սան ունեցավ իր թաղարը: Ընկեր Շողիկի ջերմոց-լաբարատորիայից բերված և նախապես ջրում դրված բույսի կտրոնները արդեն ծլել էին, և սաների հետ որոշեցինք տնկել դրանք: Յուրաքանչյուրը ունեցավ իր թաղարը: