Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

«Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն» նախագծային շրջայց արևմտյան դպրոց-պարտեզ

Դեկտեմբերի 29-ին աշխատանքային տեսչական խումբը այցելեց արևմտյան դպրոց պարտեզ, որտեղ էլ հանդիպեցինք Փաշինյան եղբայրներին: Եղանք բույսերի պատսպարան դարձած փոքրիկ հարմարավետ սենյակում, որտեղ տեղի ճիշտ ընտրության պատճառով ջերմաստիճանը + 16 էր:

Ջրեցինք չոր բույսերը մի փոքր կոսմետիկ հարդարում կատարեցինք, զրուցեցինք դեսից-դենից:

Էդմոնը մեզ ներկայացրեց իր նոր դժվարին, բայց հրաշալի նախագծին՝ ջերմոց տանիքում:
Արդեն իսկ մտովին պատկերացնելով զգում ես, թե ինչ հրաշալիք է սպասվում հաջորդ ուսումնական տարում:


Оставьте комментарий

«Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն» նախագծային շրջայց հյուսիսային դպրոց և մեդիակենտրոն

«Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն» նախագծի հետքերն այսօր տարան դեպի հյուսիսային դպրոց:

Խումբը համալրվեց նոր անդամներով, սիրով մեզ միացան քոլեջի մի խումբ սովորողներ, ովքեր արդեն բույսերով թաղարները տեղափոխել էին ջերմոցային տարածք: Ջերմաստիճանը +14 էր: Հատկացված տարածքը լուսավոր էր և շատ հարմար:


Ջրեցինք չոր բույսերը, առանձնացրեցինք հիվանդ ու վնասված բույսերով թաղարները՝ հետագայում դրանց անդրադառնալու նպատակով:  Բույսերը մաքրեցինք ավելորդ տերևներից և ճյուղերից:

Հաջորդ կանգառը մեդիակենտրոնն էր, որտեղ «Սեբաստացի» ուսուցչական երգչախումբն անցկացնում էր իր հերթական պարապմունքը:

Որոշակի աշխատանքներ կատարելուց հետո բուսասեր դասավանդողներն իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին տիկին Շողիկին՝ ստանալով սպառիչ պատասխան:

Օրը շատ հագեցած էր ու տրամադրող: Խումբը բաժանվեց՝ հաջորդ օրը հանդիպելու ակնկալիքով:


Оставьте комментарий

Նախագծային շրջայց նոր դպրոցում «Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն »

Օր առաջին՝27.12.2016
Այսօր պայմանավորված ժամին հավաքվեցինք քոլեջի ջերմոց-լաբորատարիայում, որոշեցինք աշխատանքները, պլանավորեցինք օրվա գրաֆիկը, մեզ հետ վերցրեցինք արմատակալված կտրոններ ու շարժվեցինք դեպի նոր դպրոց: Նախ մաքրեցինք բույսերը չորացած տերևներից ու ճյուղերից:

Մաքրելուց հետո ջրեցինք որոշ չոր, բայց արդեն մաքրված բույսերը: Երբ ջրեցինք վերջացրեցինք, բույսերը ասես ժպտում էին մեզ: Մեր աշխատանքից գոհ էինք: 

Որոշեցինք հաջորդ այցը կատարել դպրոց պարտեզ:Կհավաքվենք քոլեջում, կորոշենք օրվա անելիքները և…..


Оставьте комментарий

Կանաչ աշխարի ձմեռային տեսչություն

                                                           Նախագիծ
Նպատակը

  • արձակուրդային օրերին միջոցառում-ստուգումներ՝ բույսերի  տեղի, խնամքի, ճիշտ պահպանման։
  • խորհրդատվություն բույսերի պահպանության վերաբերյալ պատասխանատուներին, կամ հերթապահներին:
  • բույսերի հնարավորինս քիչ կորուստ ձմեռային արձակուրդներին:
  • դատարկ և կիսադատարկ թաղարների  համալրում բույսերով:
  • տարածքի հատկացում՝ բույսերի բազմացման և վերականգնման համար(հիվանդ բույսերի)

Մասնակիցներ՝
Շողիկ Պողոսյան, Էդմոն Փաշինյան, մեկամյա սովորողներ, Անուշիկ Նիկողոսյան, Անի Հովհաննիսյան քոլեջի սովորողներ:

Արդյունքում
1. Ձմեռվա ամենավտանգավոր ժամանակահատվածում բույսերի քիչ կորստով պահպանություն
2. Հատուկ տարածքների ստեղծում՝ ապահովված որոշակի պայմաններով, պայծառ լուսավորություն, ջուր, տաքացման համակարգ, ջերմոցային պայմաններ՝ առանձնացված փոքրիկ տարածքում (մոմլաթ, տաքացվող 250/վտ լամպ):
3. Նոր բույսերով համալրված թաղարներ

Իրականացման ժամկետը՝ դեկտեմբերի 26-ից հունվարի 9-ը


Оставьте комментарий

Ֆլորարիումի նորամուտ Հայաստան

Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ պատրաստել ենք ֆլորարիում, բայց կիրառման շրջանակը շատ փոքր է: Սա բույսերի պահպանման համար մի եղանակ է, որը շատ քիչ ժամանակ և խմանք է պահանջում, բացի դա այն  հրաշալի նվեր է ցանկացած նախասիրության և տարիքի դեպքում:


Оставьте комментарий

Բույսերը ըստ իրենց օգտակարության՝ Ագավա

Սիրով Ձեզ ենք ներկայացնում ագավայի բուժիչ և օգտակար հատկությունները: Կարծում ենք  այս տեսանյութում կգտնեք Ձեզ համար անհրաժեշտ  օգտակար խորհուրդներ:

Զգուշացում: Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը պատրաստել է «Գարդենիա» ակումբի անդամ՝ Անուշիկ Նիկողոսյանը


Оставьте комментарий

Սերմնացան սածիլներ ստանալու համար

             ՆԱԽԱԳԻԾ

 

 

  1. Նպատակը
     Սերմահավաքիծ  գոյացած սերմերի նպատակային օգտագործում:
  2. Ունենալ ծաղկող բուսերիմեծ սածիլներ
        ա. գարնանը կրթահամալիրի այգիներում որոշակի տարածքները ծաղկապատելու       բ. որպես ուսումնաարտադրական ուսուցման արդյունքի իրացում՝ վաճառք դպրոցներում, մեդիամոլում, ինչպես նաև այլ վաճառքի կետերում:
    3.Կրթահամալիրի դպրոցների սովորողների(փոքրիկ խմբերով) անընդհատ այց՝ ամիսը երկու երեք անգամ տեսնելու, ծանոթանալու, յուրացնելու սերմից բույս ստանալու տեխնոլոգիային,ստեղծելու իրենց անկյունը այդ տարածքում:

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Կարող են լինել «Գարդենիա ակումբի անդամներ», քոլեջի սովորողներ, դասավանդողներ, մեկամյա ուսանողներ, սովորողների առանձին խմբեր կրթահամալիրի այլ դպրոցներից՝ իրենց տեխնոլոգ ղեկավարներով:

ՏԵՎՈՂՈՒԹՅՈւՆԸ
Դեկտեմբերի 20ից մինչև մայիսի կեսեր 

 

ԱՐԴՅՈւՆՔՈւՄ
    1.Կստացվեն բազմաթիվ և բազմազան ծաղկող բույսի սածիլներ

    2.Սերմից սածիլ ստանալու տեխնոլոգիային տեղեկացված և այդ հմտությունները յուրացրած  սովորողներ, դասավանդողներ…
    3.Գարնանը այգիներում տնկվող  ոչ թե փոքրիկ սածիլներ, այլ արդեն ծաղկելու ենթակա բույսեր:

Նախագծի հեղինակներ՝ Շողիկ Պողոսյան


Оставьте комментарий

Հաջող արդյունքը ջանքեր է պահանջում

 

Այս տեսաֆիմը պատմություն է մի բույսի մասին, որին սիրո ուժով փորձում ենք դարձնել մերը՝ սեբաստացունը, հետո նոր Հայաստանինը: Բանն այն է, որ այս զարմանահրաշ բույսը նաև շատ նուրբ է և պահանջում է իր հանդեպ հատուկ վերաբերմունք: Իհարկե արվում է հնարավորինս աամեն ինչ, բայց վախը ամեն դեպքում գոյություն ունի, չնայած ջերմոցո-լաբորատորիայում  արդեն ունենք տասնյակ ծլած պասիֆլորներ, ունենք նաև սերմեր, սակայն մի տարի կորցնելը շատ ցավալի կինի: Հուսանք, որ այսքան ջանքերը և ներդրումները անիմաստ չեն անցնի: