Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ծրագիր «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը»

Դասընթացի տևողություն.
2 ամիս, շաբաթական 2 պարապմուք՝ յուրաքանչյուր պարապմունքը 2 ժամ:
Նպատակը
Այս ծրագիրն ուղղված է օգնելու դասընթացի մասնակիցներին ձեռք բերել նոր մասնագիտություն, որը կօգնի իրացնել իրենց աճեցրած բույսը թաղարով իրացնել ցուցահանդես-վաճառքի, ինչպես նաև առցանց վաճառքի միջոցով):
Անհրաժեշտ նյութեր տարբեր տեսակի փափուկ թղթեր, թանզիվ պլստիկե տարաներ տարբեր չափերի, սոսինձ՝ պվեա, հարթաթուղթ, ավտոներկեր, սիլիկոնի ատրծանակներ, սիլիկոններ, տաքացուցիչ թաղարներին անցքեր անելու համար թանձրատերևուկ բույսեր: Թիրախային խումբ
Կարող են ներառվել 16-45 տարիքի անձինք:
Արդյունք
նախագծի մեջ ներառված անդամները արդյունքում կտիրապետեն բույսերի խնամքին, աճեցմանը, բազմացմանը վերաբերող նրբություններին և գաղտնիքներին, ձեռք կբերեն մասնագիտական կարողություններ և հմտություններ՝ բույսերի բազմացում սերմերով, տերևներով, ճուտիկներով, կտրոններով
Լրացուցիչ թեմա
Նորաձև կրեատիվ թաղարների պատրաստում և ձևավորում:
Արդյունք
Այս ծրագիրն ուղղված է օգնելու դասընթացի մասնակիցներին պատրաստի բույսը թաղարով, մասնավորապես տարոսիկների տեսքով, վաճառքի կազմակերպմանը( ցուցահանդես-վաճառքի, ինչպես նաև առցանց վաճառքի միջոցով):
Անհրաժեշտ նյութեր՝ տարբեր տեսակի փափուկ թղթեր, թանզիվ պլստիկե տարաներ տարբեր չափերի, սոսինձ՝ պվեա, հարթաթուղթ, ավտոներկեր, սիլիկոնի ատրճանակներ, սիլիկոններ, տաքացուցիչ թաղարներին անցքեր անելու համար թանձրատերևուկ բույսեր:
Նյութածախս
61500 դրամ
Թիրախային խումբ
Կարող են ներառվել 16-45 տարիքի անձինք:


Оставьте комментарий

Սեպտեմբերին իրականացված նախագծեր

Նելի Արղությանի ներկայացրած փաթեթը, որն իր մեջ ներառում է նախակրթարանների խմբերի այցելությունները և իրականացված նախագծերը:
Ամբողջը՝ Այց ջերմոց լաբորատորիա. նախագծեր, ամփոփումներ

Ներկայացնում է Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ Ալինա Աղասյանը:
Այսօր ջերմոց – լաբորատորիայում էին Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողները։ ։ 

Սովորողների հրճվանքով էր լցվել լաբորատորիան: Տիկին Շողիկը  սիրով սովորողներին ծանոթացրեց Ջերմոց-լաբորատորիայի բույսերին, խնամքի առանձնահատկություններին: Սովորողները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ ուսումնասիրում էին  «տեղի բնակիչներին»՝ կրիաներին, ծովախոզուկին, գերմամամկներին, տալիս էին բազմազան հարցեր բույսերի  մասին: Հասցրեցին ընկերանալ կենդանիների հետ և կերակրել նրանց:

2021/09/14/

Պատմում է Մարիամ Մանասյանը Արևելյան դպրոցի 1-1 դասարանի այցի մասին

Արևելյան դպրոցի առաջին դասարանի երկարացված օրվա ճամբարականների հետ այսօր այցելեցինք ջերմոց-լաբորատորիա։ Սա առաջին դասարանցիների առաջին այցն էր ջերմոց։ Սաների ուրախությանը չափ ու սահման չկար, երբ ծանոթացան տարբեր փոքրիկ կենդանիներին ու տեսան շատ ու շատ իրենց ծանոթ ու անծանոթ ծաղիկներ ու բույսեր։ Այցն իրականացրեցինք «Բարև ջերմոց-լաբորատորիա» ուսումնական նախագծի շրջանակներում, որի նպատակն է սովորողներին ծանոթացնել ջերմոցին՝ նախապատրաստելով հետագա նախագծերի իրականացմանը։

2021/09/22/

Այսօ սեպտեմբերի 22-ին լաբորատորիայի հյուրերն էին հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականները, այդ մասին պատմում է Մակվեցյան Արմինեն

Այսօր Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի երկարացված օրվա ճամբարականներն այցելեցին ջերմոց -լաբորատորիա:Ճամբարականները շրջեցին լոբորատորիայում, կենդանիներին սիրեցին, կերակրեցին: Տիկին Շողիկը նրանց պատմեց օգտակար և վնասակար բույսերի մասին, սիրով պատասխանեց նրանց հարցերին:

2021/09/15/

Աննա Զաքարյան 2-5 տարեկաններ Արևեիյան դպրոց

Անուշ Բոյնարզյանի գլոգից

Ջերմոցում պարտեզն է նախագծի շրջանակներում այսօր մեր սաների հետ միասին որոշեցինք գնալ ջերմոց֊լաբորատորիա։Բայց դա դեռ ամենը չէր։Մեր գեղեցկուհի Էվան գնում էր հինգ տարեկաններ և գնալուց առաջ նվիրեց մեզ իր ծովախոզուկներին։Անցած տարի ևս տիկին Շողիկը մեծ հաճույքով ընդունեց մեր հինգ ծովախոզուկներին։Որոշեցինք ավանդույթ դարձնել ` կենդանի նվեր Ջերմոց֊լաբորատերիային։

Այս անգամ կրիա են նվիրում

Քոլեջից Նարինե Մակարյանի սերմնահավաք նախագիծը.
Մեր արևները ճաշից հետո հյուր գնացին տիկին Շողիկի բույսերի լաբորատորիա։Տիկին Շողիկը մեր արևների հետ բավականին օգտակար ու նպատակային դաս անցկացրեց կապված սերմնահավաքի և սերմնացանի հետ։Քոլեջիկները ծանոթացան սպիտակ սիրիական վարդի հետ,հավաքեցին սերմերը և նախապատրաստվեցին սպասվելիք սերմնացանին։Բույսերի հետ շփման արդյունքում ստացած դրկան լիցքերով շարժվեցինք դեպի բակ խաղալու բակային հետաքրքիր խաղեր։

Հոգատարություն կենդանիներին նախագծով է այցելել Գայանե Արզումանյանը իր քոլեջիկներով: Նա իր բլոգում գրում է.
Հոգատարության շրջանակում քոլեջիկները այցելեցին ջերմոց-լաբարատորիայի կենդանիներին: Մենք հաճախ ենք հանդիպումներ կազմակերպում կենդանիների հետ, որի արդյունքում երեխաները կապվել են կենդանիների հետ, գիտեն, թե որ կենդանին ինչ է սիրում ուտել: Հոգ են տանում նրանց մասին, չեն վախեցնում, վնասում: Այնքան են մտերմացել, որ հանդիպելուց ասում էին ծովախոզուկներ դուրս եկեք ձեր ընկերնա եկել…սերը և հոգատարությունը ակնհայտ էր…


Սեր և հոգատարություն բույսերին. այս խորագրով է ներկայացրել իրհաջորդ նյութը Գայանեն

Համագործակցելով Ջերմոց-լաբարատորիայի հետ ուսումնասիրեցինք բույսերին, նրանց խնամքի հետ ծանոթացանք։ Խմբասենյակում պատրաստեցինք թաղարներ, բույսերի համար։ Հոգատարության այս շրջանակը մեծացավ ևդարձավ ընտանեկան։ Այս անգամ ներկայացնում է ամիրխանյան Սուրենը, ով խնամում է իրենց տան բույսերին։

Քոլեջից Անի Ավետիսյանի գրառումը և տեսանյութը ներկայացնում եմ «Ծաղկատունկ»
Այսօր սաների հետ այցելեցինք ջերմոց֊լաբորատորիա։ Տիկին Շողիկի օգնությամբ ընտրեցինք մեր թաղարին համապատասխան բույսը, տնկեցինք և խոստացանք խնամել։ Իսկ թաղարը պատրաստել էինք այլընտրանքային եղանակով։

Արևմուտքից Արևիկ Ուզունյանի հավես նյութերը
Սերմնահավաք
Ծառից կախված կիթառը

նժելա լեյանը ներկայացնում է.
Բույսերի և կենդանիների ընտրության խմբի սովորողների հետ այցելեցինք բուսաբուծության լաբորատորիա: Սովորողները տիկին Շողիկի հետ սերմերը առանձնացրեցին, սերմերի համար ծրար պատրաստեցին: Ավելին՝ տեսանյութում

Արևելյան դպրոց Գոհար Հովհաննիսյան
Սերմնահավաք սերմնացան
Քոլեջի բուսաբանության լաբորատորիա
Ընտրությամբ գործունեություն
Հավեսի սերմնահավաք
Սերմնահավաք.

Միջին դպրոցի դասավանդող Հասմիկ Ուզունյանը ներկայացնում է

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները բարենպաստ են վայրի խաղողների բազմացման համար։ Տեխնոլոգիայի դասաժամին 6- րդ դասարանի սովորողներ հետ տիկին Շողիկի լաբորատորիայից բերեցինք վայրի խաղողների կտրոններ ։


Оставьте комментарий

Սեպտեմբերի1-ը քոլեջի բնագիտության լաբորատորիայում

Քոլեջի ուսանող Մանվել Ալեքսանյանը պատմում է

Սեպտեմբերի 1-ն սկսվեց սովորական, աշխատանքային: Առաջին այցելուները քոլեջի նախակրթարանի սաներն էին, չնայած N 191 դպրոցի Անուշիկն ավելի շուտ էր եկել և սկսել էր օգնել տիկին Շողիկին:

Categories: Без рубрики | Permalink.


Оставьте комментарий

Բնագիտության լաբորատորիան ուսումնահետազոտական հարթակ

Բնագիտության լաբորատորիան իմի բերելով նախորդ տարիների փորձը, այս ուսումնական տարում կիրագործի դրանք ու կլուսաբանի; Ամառվա ընթացքում այն գործել է առանց հանգստի օրերի: Աշխատանքներին մշտապես մասնակցել են Մանվել Քոլեջի գինու բաժնի ուսանող