Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

2020-21 ուս. տարվա ուսումնաարտադրական էկոլոգիական նախագծերի առաջարկների փաթեթ

Քանի որ ավելանում է հետաքրքրությունն ու պահանջարկը ծաղկող բույսերի նկատմամբ, ուստի հարկ է նաև ավելացնել ծաղկոցների քանակն ու բույսերի տեսականին: Ծրագրում ենք ունենալ դեղաբույսերի, սերմերի սածիլների արտադրություն ու վաճառք, ինչի համար անհրաժեշտ է դառնում ավելացնել բույսերի, դեղաբույսերի բազմացման տարածքներ: Առաջարկում եմ տանիքներում ջերմոցների մի մասը օգտագործել որպես սածիլանոց, դեղաբույսերի համար՝ չորանոց, մյուս մասը՝ հիդրոպոնիկայի ջերմոց: Անհրաժեշտություն է առաջանում օգտագործել բաց տանիքներն ամբողջությամբ:
Ժամանակն արդյունավետ օգտագործելու և ավելի օգտակար լինելու համար առաջարկում եմ ամեն օր լինել մի դպրոցում՝ ընտրությամբ գործունեության ժամերին: Այդ ժամերն անցկացնել ժամի պատասխանատու ուսուցչի և սովորողների հետ միասին՝ փոխանցելով իմ փորձն ու հմտությունները: Հարկ է ուսումնական տարվա սկզբից սկսել տնկարանների և ջերմոցների ստեղծման աշխատանքները:
Հիմա քննարկումների փուլն է: Քնարիկ Ներսիսյանի և Անժելա Բլեյանի հետ որոշվեց, առայժմ բավարարվել տնկարանի ընդլայնմամբ և նրա բնույթի փոփոխումով՝ «Օգտակար և բուժիչ բույսերի տնկարան»:
Լուսինե Բուշի և Անուշ Ասատրյանի հետ առայժմ որոշվեց կրկին գործի դնել տանիքի ջերմոցը՝ որպես «Մշտադալար մագլցող բույսերի ջերմոց տնկարան»:
Հարավային դպրոցի հետ էլ նախնական համաձայնության եկանք՝ սկսվելու է Հայաստանում աճող Դամասկոսյան վարդի տնկիների ձեռք բերում և նրանց տնկարանի ստեղծում ջերմոցային պայմաններում: Նախագծի առաջարկը Շուշան Ալեքսանյանիննէ, որը ինձ ոգևորեց, նամանավանդ երբ ուսումնասիրեցի և որոշ տեղեկություններ ձեռք բերեցի նրա մասին: Քննարկվեց նաև շենքի ներսում գտնվող կիսաջերմոցային տարածքում ունենալ մի քանի բույսերի տնկարան, որոնք հետագայում կբաժանվեն կրթահամալիրի դպրոցներով մեկ՝ թափվող բույսերի տեսակներ, օդը ամենալավ մաքրող քլորոֆիտումի տեսակներ և մի մասում էլ ունենալ փոքրիկ անկյուն՝ «Դեղատուն պատուհանագոգին»: Մնացած առկա բույսերը նվիրել սովորողներին, աշխատողներին:
Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են՝ սերմերի արտադրության և վաճառքի, դեղաբույսերի չորացման, փաթեթավորման ու վաճառքի նախագծերով:
Որպես վաճառքի սրահ՝ օգտվել մեդիակենտրոնի ծառայությունից: Առաջարկում եմ հետաքրքիր գովազդի տեսակ՝ մուտքի մոտ շարժական գովազդային պաստառ (անիվների վրա), որտեղ կցուցադրվեն նմուշներ վաճառվող տեսականուց ամենատարբեր բնույթի, կենդանի ցուցադրությամբ: Այն կունենա ստորև ներկայացված նկարին մոտ կառուցվածք (կարող են առաջարկվել այլ հետաքրքիր տարբերակներ), ապակեպատ, ներսի լուսավորությամբ, որը բացի լուսավորությունից ձմռանը կջերմացնի, քանի որ կցուցադրվեն նաև բույսեր:


Ոսումնաարտադրական Էկոլոգիական նախագծերի փաթեթի նախնական մակետը
1.Մեր հավաքած սերմերի արտադրություն և վաճառք
ա. սերմերի չորացում, տեսակավորում, փաթեթավորում.
բ. սերմերի վաճառք
գ. սերմնացան
2. Դեղաբույսերի արտադրություն և վաճառք
ա. դեղաբույսերի հավաք քոլեջի այգուց,
բ. Հայաստանի տարբեր տարածաշրջաններից
գ. դեղաբույսերի չորացում չորանոցներում
դ հետաքրքիր փաթեթավորումներ՝ կից բուժիչ և օգտակար հատկություններ,
ե. վաճառքի կազմակերպում տարբեր օնլայն հարթակներով, կրթահամալիրի
կայքով, մեդիակենտրոնով
3. Տնկարանների ստեղծում
4. Ջերմոցների ստեղծում
5. Սածիլանոցների ստեղծում
ա. սածիլների ստացում
բ. սածիլների վերատնկում կրթահամալիրի բոլոր դպրոցների այգիներում՝ ծաղկոցների ստեղծում
գ. սածիլների վաճառքի կազմակերպում մատչելի գներով Մալաթիա-Սեբաստիա համայնքային շրջանին կամ որոշ դեպքերում նաևսեփական ուժերով մի քանի տարածքներում ծաղկոցների ստեղծում
6. Ֆիզալիսի արտադրություն և վաճառք
7. Հիդրոպոնիկայի ջերմոցի վերամոնտաժում



Оставьте комментарий

Համագործակցային նախագծեր

Հանդիպում«Վայրի բույսեր »  ՍՊԸ -ի տնօրեն Տիգրան Խաչատրյանի հետ:
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Վայոց ձորի Աղանաձոր Գյուղում: Մանրամասն նկարագրված է Նունե Խաչիկօղլյանի բլոգում և պատումի և տեսանյութի տեսքով: Այդ հանդիպման ժամանակ հղացան նոր նախագծերի իրականացման շատ առաջարկներ և երկկողմանի պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Տիգրանը անպայման իր գիտելիքներով կօգնի մեր կրթահամալիրին Սասնալանջում  տարբեր դեղաբույսերի դաշտ ստեղծելուն: Հուլիսի 5-ին կհանդիպենք կրթահամալիրում:
Նախատեսված հարցեր և առաջարկներ.
1. Դեղբույսերի փնջերի առաջարկ. թեյերի և թուրմերի պատրաստման համար բույսերի ճիշտ համադրում:
2. Գրականություն կամ ձեռնարկ բույսերի հակացուցումների և հնարավոր վնասակարության մասին
3. Տիգրանի կողմից առաջարկի քննարկում.
Կրթահամալիրի ջերմոցներում նարդոսի՝ լավանդայի սածիլների ստացում (սերմերը տրամադրում է Տիգրանը) և փոխշահավետ համագործակցություն
4. Պարբերաբար հանդիպումների մասին պայմանավորվածության ձեռքբերում, ճանաչողական բնույթի.« Բույսերի անվանումները» տարբեր լեզուներով
5. Չորանոցների համար անհրաժեշտ պայմաններ
6. Տիգրանի կողմից առաջարկների քննարկում
7. Առաջարկ մեր կողմից.
ա. Ռուդբեկիայի բազմացում, 1, 2,
բ. ֆիզալիսի բազմացում 1, 2, 3, 4

Эхинацея: лечебные полезные свойства

ստեվիա-մեղրախոտ