Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նոր նախագիծ Դիաննայի հետ

Այցելություն Ջերմոց լաբորատորիա

Դիանա Գևորգյան

Այսօր սովորողների հետ այցեկեցինք Ջերմոց լաբորատորիա, այնտեղ տիկին Շողիկի հետ երեխաները կերակրեցին, խնամեցին կենդանիներին, ծանոթացան որոշ բույսերի տեսակների հետ։

Տեսանյութ՝


Оставьте комментарий

Սերմնահավաք

Գոհար Հովհաննիսյանը ներկայացնում է․

Այսօր՝ Արևելյան դպրոցի ընտրությամբ սովորողները«Սերմնահավաք» ուսումնական նախագծի շրջանակում, քայլքով շրջակա միջավայրի խնամք կատարելով հասանք, Ջերմոց-լաբորատորիա: Սովորողներին ջերմությամբ ընդունեց և հյուրընկալեց լաբորատորիայի ղեկավար՝ տիկին Շողիկը: Նա սիրով ներկայացրեց «Սերմահավաք» նախագիծը: Երեխաները՝ տիկին Շողիկի օգնությամբ, պարտեզի ծաղկոցից հավաքեցին գալյարդիա կոչվող ծաղկի սերմերը: Նրանք զգուշությամբ առանձնացնում էին սերմերը պարկուճ հիշեցնող պատյանից: Տիկին Շողիկը մի քանի խորհուրդ տվեց սերմերի հավաքելու, ցանելու, աճեցնելու խնամելու վերաբերյալ: Երեխաները իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին տիկին Շողիկին՝ հաճելի, հագեցած օրվա համար և հրաժեշտ տվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Ջերմոց- լաբորատորիա այցի արդյունքը կարող եք դիտել տեսանյութում:


Оставьте комментарий

Արևելյան դպրոց

Օրվա տպավորությունների մասին պատմում է Սաթեն Քարաջյանը

Այցելություն ջերմոց-լաբորատորիա

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկաննեը այցելեցին ջերմոց_լաբորատորիա`խնամելու կենդանիներին և սերմնահավաք կատարելու։Օրը լի էր գոհ ու ժպտուն մռութիկներով։


Оставьте комментарий

Արևելքի սաները կենդանիներ են խնամում

Բուսաբուծության լաբորատորիայում

Опубликовано 

Սաների հետ հաճախեցինք տիկին Շողիկի բուսաբուծության լաբորատորիա։
Խնամեցինք, կերակրեցինք կենդանիներին, սովորեցինք ճիշտ խնամել:


Оставьте комментарий

Հոկտեմբերյան նախագծերի արդյունքներից

Արևելյան դպրոց՝ «Սերմնահավաք» 
Գոհար Հովհաննիսյանի պատումը նախագծի մասին

Այսօր՝ Արևելյան դպրոցի ընտրությամբ սովորողները«Սերմնահավաք» ուսումնական նախագծի շրջանակում, քայլքով շրջակա միջավայրի խնամք կատարելով հասանք, Ջերմոց-լաբորատորիա: Սովորողներին ջերմությամբ ընդունեց և հյուրընկալեց լաբորատորիայի ղեկավար՝ տիկին Շողիկը: Նա սիրով ներկայացրեց «Սերմահավաք» նախագիծը: Երեխաները՝ տիկին Շողիկի օգնությամբ, պարտեզի ծաղկոցից հավաքեցին գալյարդիա կոչվող ծաղկի սերմերը: Նրանք զգուշությամբ առանձնացնում էին սերմերը պարկուճ հիշեցնող պատյանից: Տիկին Շողիկը մի քանի խորհուրդ տվեց սերմերի հավաքելու, ցանելու, աճեցնելու խնամելու վերաբերյալ: Երեխաները իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին տիկին Շողիկին՝ հաճելի, հագեցած օրվա համար և հրաժեշտ տվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Ջերմոց- լաբորատորիա այցի արդյունը կարող եք դիտել տեսանյութում:


Оставьте комментарий

2020-2021թ.ի ձեռքբերումները

Մեկ տարվա կտրվածքով ձեռքբերումները ավելի տեսանելի կլինի, երբ այն ներկայցվի ամեն ամիրս առանձին՝ հիշարժան պահերը ըւնդգծելով:
Հունվար
 2019թ. ին հիմնած հիդրոպոնիկան, որտեղ աճեցվում էին մի քանի տեսակի մշակաբույսեր՝ հունվարիրն իր միջանկյալ փուլում էր, երբ արդեն աճեցված բույսերի մի մ ասը արդեն բերք են տալիս, իսկ մի մասն էլ նոր եեն տեղադրվում պեռլիտի մեջ և տեղափոխվում են ջրային միջավայր: Ավելի պարզ ու հասկանալի կդառնա, երբ դիտեք տեսանյուձ, որտեղ մանրամասն ներկայացվում է թե ինչպես են Արևելյանդպրոցի չորրորդ դասարանցիները հիդրոպոնիկայի ջերմոցում «Չերի»տեսակի լոլիկի սածիլները տեղափոխում ցանքարկղից առանձին թաղարների մեջ: Տեխնոլոգիական մասը ամբողջովին ներառված է տեսանյութի մեջ:

Փետրվար
Այս ամսվա մեջ կարելի է առանձնացնլ մի տեսանյութ, որտեղ Իվետա Ջանազյանը բնագիտության պարապմունքը անց է կացնում հիդրոպոնիկայի ջերմոցում: Տեսանյութը դիտելուց հետո կհամոզվեք, թե որքան հետաքրքիր, ուսումնական ու բովանդակալից պարապմունք է ստացվել:

Ուզում եմ հատկապես նշել սովորողների ներկայացրած «Իմ բույսը, իմ կենդանին» խորագրով պատումները, որտեղ պատմում են իրենց տպավորությունների և ձեռքբերումների մասին: Իվետա Ջանազյանի համագործակցության շնորհիվ փաթեթի մեջ հավաքվեցին նաև այլ պատումներ:


Оставьте комментарий

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները «Ձոն մայրիկին» նախագիծն իրականացնելիս

Տաթև Թամազյանը իր առաջին դասարանցիներով այցելեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Բուսաբուծուրյան լաբորատորիա: ըստ նախնական պայմանավորվածության ամեն ինչ պատրաստ էր: Անցանք գործի՝ նախապես ձևավորած թաղարների մեջ տնկվեցին քլորոֆիտումի արմատակալված կտրոնները, որը հատուկ էր ընտրված՝ ամենաօգտակար բույսերից մեկը: Ապրիլի 7-ն է և սովորողները օգտակար և գեղեցիկ նվերները տարան տուն՝ մայրիկներին: