Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հավես նախագիծ

Սերմնահավաք

Մեր սաների հետ հաճախ ենք այցելում տիկին Շողիկի բուսաբուծության լաբորատորիա։
Խնամում, կերակրում ենք կենդանիներին, սովորում խնամել, աճեցնել բույսեր, ծաղիկներ, և որ ամենակարևորն է սիրել բնությունը, հոգ տանել շրջակա միջավայրի մասին։
Տարվա այս եղանակին շատ ծաղիկներ, բույսեր սերմեր են տալիս, որոնք հավաքելով, ցանելով` աճեցնում ենք նորերը։ Այսօր սովորեցինք, ինչպես հավաքել սերմը, առանձնացնել այն, պատրաստել ցանելու համար։


Оставьте комментарий

Սերմնահավաք՝ միջին դպրոց

Քնարիկ Մելքոնյանը տեխնոլոգիայի խմբի հետ քոլեջի այգում իրականացրեց սերմնացան նախագիծը։Նախագծի իրականացման աշխատանքներիր մասին պատումով և տեսանյութով ներկայացնում է․
Միջին դպրոցի սովորողների հետ այցելեցինք կրթահամալիրի Բուսաբուծության լաբորատորիա, այստեղ իրականացրեցինք Խորդենու(ծաղկող բույս) սերմնահավաք։ Սերմերը կցանենք, որոշ ժամանակ հետո սածիլները պատրաստ կլինեն տեղափոխման։ Մեզ հետ բերեցինք նաև բաղեղներ(փաթաթվող բույս), որոնք տեղ կգտնեն Մայր դպրոցի պուրակներում, ծաղկանոցներում։


Оставьте комментарий

Քոլջիկների սերմնահավաքը

Այս անգամ Էմմա Տերտերյանը իր պատումով, տեսանյութով և նկարաշարքով, ցույց կտա , թե փոքրիկները ինչ ջանասիրությամբ ու խանդդավառությամբ են մասնակցու «Սերմնահավաք» նախագծին։

Ջերմոց լաբորատորիայի ղեկավար տիկին Շողիկի հետ մեր հանդիպումները միշտ սպասված են և սիրված։ Այսօր օրինակ սերմնահավաք կատարեցինք, տիկին Շողիկի ուղղորդմամբ հավաքեցինք ծաղիկների սերմերը, ուսումնասիրեցինք խոշորացույցներով և տեղավորեցինք հավաքված սերմերը սերմադարանի գրպանիկում։ Մեր հաջորդ հանդիպմանը Տիկին Շողիկն այլ հանձնարարություն է պատրաստել մեր համար։


Оставьте комментарий

Արժանի փոխարինողը

Սովորող սովորեցնող իրական նախագիծ

Սովորող սովորեցնող իրական նախագիծ
Նախապես պայմանավորված ժամին, պատվաստման ձգձգվելու պատճառով, չկարողացա անձամբ ընդունել Հարավային դպրոցի երկարաացված օրվա  սովորողների խմբին: Ինձ օգնության հասավ Քոլեջի գինեգործություն մասնագիտության բաժնի ուսանող Մանվել Ալեքսանյանը: Մանվելը օգտագործելով իր հաճախումների ժամանակ ձեռք բերած կարողություններն ու հմտությունները՝ հագեցած և բովանդակալից պարապմունք է անցկացրել:
Աննա Կիրակոսյանը իր բլոգում լուսաբանել և տեսանյութով ներկայացրել է.
Հարավային դպրոցի կրտսեր սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորստորիա: Ուսումնասիրեցինք բույսերը, իրականացրեցինք մեր գլխավոր նպատակը` սերմնահավաքը:

Կատարեցինք սերմնացան:


Оставьте комментарий

Քայլք ջերմոց լաբորատորիա

Հյուսիսային դպրոցից Ֆլորա Դավթյանը ներկայացնում է.

Այսօր «Բնություն՝ բույսեր, ծառեր,ծաղիկներ» ուսումնական նախագիծ շրջանակներում Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողները քայլք, այց կատարեցին Ջերմոց-լաբարատորիա: Սովորողներիս ջերմությամբ ընդունեց և հյուրընկալեց լաբարատորիայի ղեկավար տիկին Շողիկը: Նա սիրով ներկայացրեց «Սերմահավաք» նախագիծը: Երեխաները՝ տիկին Շողիկի օգնությամբ, պարտեզի ծաղիկներից հավաքեցին Բալզամ կոչվող ծաղկի սերմերը: Նրանք զգուշությամբ առանձնացնում էին սերմերը պարկուճ հիշեցնող պատյանից: Այնուհետև յուրաքնչյուրը հողով լի ծաղկաթաղարի մեջ իր ներդրումը կատարեց՝ ցանելով սերմը: Տիկին Շողիկը մի քանի խորհուրդ տվեց սերմերի հավաքելու, ցանելու, աճեցնելու խնամելու վերաբերյալ և սերմած ծաղկաթաղարը նվիրեց սովորողներին: Երեխաները իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին տիկին Շողիկին՝ հաճելի, հագեցած օրվա համար և հրաժեշտ տվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Ջերմոց- լաբարատորիա այցի արդյունը կարող եք դիտել տեսանյութում:



Оставьте комментарий

Բուսաբուծության լաբորատորիայում

Անժելա Բլեյանը գրում և ներկայացնում է.
Բույսերի և կենդանիների ընտրության խմբի սովորողների հետ այցելեցինք բուսաբուծության լաբորատորիա: Սովորողները տիկին Շողիկի հետ սերմերն առանձնացրեցին, սերմերի համար ծրար պատրաստեցին: Ավելին՝ տեսանյութում: