Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Կանաչ  պատ»

Оставьте комментарий

Նախագիծ

 

Նախագծի նպատակը

      1.Շրջակա միջավայրի անշուք , (ինչպես շենքի ներսում այնպես էլ դրսում) տգեղ և հոգնեցնող ցանկապատերը և որոշ պատեր դարձնել աչք շոյող գեղեցիկ, օգտակար (թթվածնով հարստացնող, փոշու ծավալը նվազեցնող և հոգեկան հանգստություն պարգևող) :
      2. Սերմերի հավաքման
, ցանման, տնկման , աճեցման, խնամքի և պահպանման աշխտանքներին ներառել սովորողների, դասավանդողների, ծնողների, բնակիչների
     3. Հաջող իրականացման համար  մշտապես իրականացնել հետևյալ ենթակետերը.
              ա.
մագլցող բույսերի՝ (վայրի խաղող) տնկարանների թարմացում:
              բ. մագլցող բույսերի սերմերի հավաքում և ցանում՝
                         1. հնդկական նուռ, 2. իպոմեա  3. պասիֆլորա
              գ. մագլցող բույսերից կտրոններով բազացում
    4. Տեխնոլոգիական հմտություններ և կարողությունների փոխանցում  ծրագիրն իրագործողներին
5. Ձեռք բերված փորձի տարածում կրթահամալիրից դուրս՝ շենքերի բակեր, մոտակա տարածքներ, սեփական տարածքներ
    6. Հաջող մեկնարկից հետո հավաքված սերմերի վաճառքի կազմակերպում : 

Նախագծի տևողությունը
Մեկնարկը վաղուց տրված է՝տնկարանի թփերը արմատակալված են,  «Սերմնահավաք» նախագծով՝ բավականին սերմեր հավաքված  են, «Սերմնադարան» նախագծով բավականին սերմեր դարանված են,  «Սերմնացան» նախագծով՝ որոշ սերմեր  ցանված  են:
նախագիծն իրագործման փուլում է՝ պատրաստվում են նոր սերմերի  ցանքի  աշխատանքներ  ջերմոց-լաբորատորիայում:
Շուտով կսկսվեն դրսի աշխատամքները՝ տեղանքի ընտրում, հողի նախապատրաստական աշխատանքներ, բույսերի տնկում այգիների ընտրված տարածքներում:
Նմանատիպ նախագծերը վերջնաժամկետ չունեն, նրանք անընդհատ շարունակելի են:
Նախագծի արդյունքները
Հաջող ընթացքի դեպքում բոլոր  առաջարկված և իրագործված նպատակները կդառնան արդյունքներ:
Նախագիծը՝ Շողիկ Պողոսյանի
Նախագծի աշխատանքներին աջակցող  Աշոտ Բլեյան
Օգնականներ՝ պարտեզապուրակային բաժնի շրջանավարներ Լևոն Բորիկյան, Ռուզաննա Խանջյան և նոր ուսանող տիկին Արմինե:

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.