Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բեգոնիա

Оставьте комментарий

Բեգոնիա (լատ.՝ Begonia), փղականջ, բեգոնազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, լիանների, երբեմն՝ սուկուլենտ բույսերի ցեղ։ Հայտնի է 1000 (այլ տվյալներով՝ 800) տեսակ։ ՀՀ-ում տարածված են բազմաթիվ գեղազարդիչ տեսակներ, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և բնակարաններում աճեցնելու համար։

Բեգոնիայի տերևները ամբողջովին միագույն չեն, դրանք հիմնականում շատ բազմազան ու բազմերանգ են. մուգ կանաչ՝բաց կանաչավուն երակներով, բոսորագույն՝ արծաթագույն կարմիր երանգով և այլն: Տերևի արտաքին տեսքը նույնպես միաձև չի. այն ասիմետրիկ է և տարբեր տեսակների մոտ տարբեր արտաքին ունի՝ ալիքաձև կամ կտրտված: Որոշ տեսակների ցողունները և տերևների հակառակ կողմը պատված են տերևի գույնի աղվամազով, բայց կան նաև ատլասե ծածկույթով տեսակներ: Ծաղիկները տարբեր տեսակների մոտ կիսալիաթերթ են կամ լիաթերթ բազմերանգ գույներով:

Մեզ մոտ բեգոնիաների տեսակներից շատ հայտնի է բեգոնիա ռեքս տեսակը, որը թեպետ ձմռան ընթացքում զրկվում է տերևների մի մասից, բայց տարվա ընթացքում այնքան գեղեցիկ ու փարթամ տեսք ունի, որ այդ թերությունը չի նկատվում: Այն սրտաձև տերևներ ունի, որի մեծությունը կարող է անցնել 20սմ.-ից: Ծաղիկները անփայլ վարդագույն են և ծաղկակոթուններից բույլով կախվում են:

Խնամք

Տեղը`

Բեգոնիան պետք է ունենա իր մշտական տեղը, և տեղափոխել այն խոհուրդ չի տրվում, Որպեսզի տերևները չկորցնեն իրենց վառ երանգը և չվնասվեն արևի ուղիղ ճառագայթներից և քամու ուղիղ հոսանքներից, ընտրեք բույսի համար կիսաստվերոտ տեղ:

Ջերմաստիճանը՝

Օպտիմալ ջերմաստիճանը՝ թագավորական բեգոնիայի լավ զարգացման համար, տատանվում է 20-23°C սահմանում: Որպեսզի բույսը ակտիվ ծաղկի և չփչանա պետք է թույլ չտալ նրա գերտաքացումը և շոգ օրերին օդափոխեք սենյակը: Կամ, ավելի լավ է, հանեք ծաղիկը մաքուր օդի (օրինակ՝ պատշգամբ): Ձմռանը պետք է իջեցնել ջերմաստիճանը մի քանի աստիճանով:

Ջրում՝

Բույսը սիրում է խոնավություն, դրա պակասի դեպքում, տերևները կարող են սկսել դեղնել: Այդ պատճառով պետք է հաճախ ցողել բույսը: Չի կարելի թույլատրել հողի ամբողջական չորացումը, սայկան չի թույլատրվում նաև գերջրումը, որպեսզի նուրբ արմատիկները չվնասվեն: Անպայման ծաղկամանում լավ դրենաժ պետք է լինի, որպեսզի ջրի ավելցուկները դուրս թափվեն:

Սնուցում՝

Բեգոնիաները կարող են երկար դիմանալ առանց սնուցման: Բայց, պետք չէ մոռանալ, որ հենց պարարտանյութերն են խթաննում բույսի ճիշտ աճն ու զարգացումը: Այդ իսկ պատճառով այն պետք է պարարտացնել շաբաթը 1 անգամ գարնան վերջից մինչև աշնան առաջին կեսը:

Բազմացում

բեգոնիան կարելի է բազմացնել տերևային կտրոններով՝ տերևները խոնավ ավազի վրա դնելով, փայտե գամասեղներով ամրացնելով և ապակիով ծածկելով։ Արմատակալումն արագացնելու համար խորհուրդ է տրվում տերևի ստորին կողմից խոշոր ջղերի վրա թեթև կտրվածքներ անել։ Կտրոնների արմատակալման լավագույն ջերմաստիճանն է 25 °C։

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.