Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մոնստերա-ծոփոր

Оставьте комментарий

Մոնստերան կամ Ծոփորը (լատ.՝ Monstéra,  ռուս.՝ Монстера) պատկանում է  Արոիդների ընտանիքին: Այս բույսի անունն առաջացել է «monstrum» բառից, որը թարգմանաբար նշանակում է «հրեշ»: Նման անվանումը կապված է բույսի մեծ չափսերի և «վախեցնող» տեսքի հետ: Բնության մեջ այն կարելի է հանդիպել Կենտրոնական և Հարավային Ամերիկայում:

Մոնստերան ունի փայլուն, խոշոր և կաշենման ծածկույթով տերևներ, որոնք զարդարված են տարբեր չափերի և ձևերի կտրվածքներով ու անցքերով: Նոր դուրս եկած տերևները սովորաբար լինում են ամբողջական և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են խորը կտրվածքներ:

Գիտականորեն ապացուցված է, որ մոնստերան ունակ է իոնացնել օդը, ինչը մեծ առավելություն է:

ԽՆԱՄՔԸ

1.Ծաղկումը:  Մոնստերան  հիմնականում աճեցնում են որպես դեկորատիվ սաղարթավոր բույս: Տնային պայմաններում աճեցնելիս այս լիանան շատ հազվադեպ է ծաղկում:

2Լուսավորությունը:  Մոնստերան մեծաքանակ պայծառ, բայց ցրված լույսի կարիք ունի: Այդ առումով խորհուրդ է տրվում այն աճեցնել արևմտյան կամ արևելյան պատուհանագոգին: Եթե ձեր մոնստերան սենյակի հարավահայաց պատուհանի մոտ է, անհրաժեշտ է նրան ստվերել արևի անմիջական ճառագայթներից, իսկ հյուսիսահայաց պատուհանագոգին լույսը պարզապես բավարար չի լինի ծոփորի համար:

Եթե մոնստերան ստանա բավարար քանակի ցրված լույս, նրա սաղարթները կլինեն խոշոր և գեղեցիկ կտրվածքներով ու անցքերով: Նվազ լուսավորության դեպքում մոնստերայի տերևները փոքր կլինեն, իսկ օդային արմատները՝ բարակ և թույլ:

3.Ջերմային ռեժիմ: Սենյակային պայմաններում մոնստերան հատուկ ջերմային ռեժիմի կարիք չունի: Նկատելի է մի առանձնահատկություն. որքան տաք է սենյակում, այնքան բույսն ավելի ինտենսիվ է աճում: Գարնանից մինչ խորը աշուն մոնստերայի համար օպտիմալ է 20-25° ջերմաստիկանը: Ձմռանը խորհուրդ է տրվում մոնստերան տեղափոխել ավելի զով վայր (16-18°), բայց միևնույն ժամանակ պետք է հետևել, որ սենյակում ջերմաստիճանը 10°-ից ցածր չլինի: Հատկապես աշնանը և ձմռանը մոնստերայի համար վտանգավոր են միջանցիկ քամիները, որոնցից պետք է խուսափել:

4. Ոռոգումը: Վեգետացիայի շրջանում (գարուն, ամառ) ծոփորը պետք է ջրել առատորեն և անմիջապես, երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Ոռոգման համար ցանկալի է օգտագործել փափուկ, մի քանի օր «մնացած» ջուրը: Արդեն աշնանից բույսի ոռոգումը հարկ է աստիճանաբար նվազեցնել, իսկ արդեն ձմռանը մոնստերան պետք է ջրել այն ժամանակ, երբ ծաղկամանի հողը չորացած կլինի մոտավորապես ¼ խորությամբ (հողի վերին շերտի չորանալուց մոտավորապես 2 օր հետո):

Հիշեք, որ մոնստերայի վրա բացասաբար են ազդում ինչպես հողի չափից շատ չորացումը, այնպես էլ ջրի ավելցուկը հողի մեջ, արմատային համակարգում: Պարբերական գերոռոգումից մոնստերայի արմատների վրա կարող է նեխուկ առաջանալ, իսկ տերևների վրա՝ բծեր:

5Օդի խոնավությունը:  Մոնստերան խոնավություն և խոնավ օդ է սիրում: Շոգ օրերին անհրաժեշտ է ամեն օր ցողել բույսը կամ խոնավ սպունգով/լաթով սրբել նրա տերևները:

6. Պարարտացումը: Քանի բույսը երիտասարդ է, այն պարարտացման կարիք չունի: Իսկ ահա տարիքով մոնստերան սկսած գարնան երկրորդ կեսից մինչև ամռան ավարտը պետք է կանոնավոր կերպով սնուցել 15 օրը 1 անգամ: Պարարտացման համար փոփոխաբար օգտագործում են օրգանիկ (գոմաղբահեղուկ) և հանքային պարարտանյութեր:

7Հանգստի շրջանը: Հանգստի շրջանն այդքան վառ արտահայտված չէ:

8Հենակ: Մոնստերայի տնկման կամ տեղափոխի ժամանակ տարայի մեջ հենակ է պետք դնել կամ տերևները փաթաթել ձգված պարանի վրա: Երբ տարիքով մոնստերայի աճը սկսում է դանդաղել, խորհուրդ է տրվում կտրել նրա վերնամասը՝ կողային շիվերի աճը խթանելու համար:

9Տեղափոխը: Առաջին երեք տարին մոնստերան ամեն տարի պետք է տեղափոխել նոր ծաղկամանի մեջ, 3-5 տարեկանում՝ 1 անգամ, այնուհետև 4-5 տարին մեկ: Սակայն ծաղկամանի հողի վերին շերտը պետք է ամեն տարի թարմացնել:

10Բնահողը: Մոնստերայի տնկման կամ տեղափոխի համար օգտագործում են չեզոք կամ թեթև թթվայնություն ունեցող բնահող, որը պետք է բաղկացած լինի տորֆից, ճմահողից, բուսահողից (հումուսային հող) և ավազից հետևյալ համամասնությամբ՝ 1:1:2:1 : Ավելի տարիքով բույսը պետք է աճի ավելի թթվային բնահողում՝ բաղկացած տորֆային հողից, բուսահողից, ճմահողից, տերևային հումուսից և ավազից (1:1:3:1:1): Մոնստերայի ծաղկամանը պետք է մեծ լինի, հատակին՝ դրենաժի հաստ հերտ: 

11. Բազմացումը: Մոնստերան կարելի է բազմացնել սերմերով, ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ՝ նաև արմատածիլներով։

12Օդային արմատներ: Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում և դեպի ներքև են իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի կտրել: Խորհուրդ է տրվում այդ արմատներն իջեցնել և մտցնել ծաղկամանի հողի մեջ: Այդ օդային արմատներն օժանդակում են բույսի սնուցմանը, աճին ու զարգացմանը: Եթե  օդային արմատները դանդաղ են աճում և չեն հասնում հողին, դրանք կարելի է փաթաթել մամուռով և մշտապես խոնավացնել կամ ընկղմել ջրով լի շշի մեջ:

13.  Թունավորություն: Մոնստերայի հյութը պարունակում է նյութեր, որոնք կարող են մաշկի գրգռվածություն և լորձաթաղանթի բորբոքում առաջացնել , այնպես որ պետք է զգույշ լինել:

14Վնասատու միջատները: Վահանամիջատները, ուտիճները և սարդոստայնային տզերը:

15Հիվանդությունները: Եթե մոնստերային սխալ խնամել կամ չապահովել նրան աճի համար անհրաժեշտ պայմաններով, կարող են առաջանալ տարբեր խնդիրներ:

  • Տերևաթափ: Եթե լուսավորություն շատ թույլ է, ծոփորի տերևները սկսում են թափվել, բույսը դադարում է աճել:
  • Բծեր տերևների վրա: Տերևների շրջերեսին կարող են հայտնվել շագանակագույն պուտեր, եթե բույսի վրա հայտնվելլ են սարդոստայնային տզեր:
  • Տերևների դեղնում: Մոնստերայի տերևները դեղնում են այն դեպքում, երբ բույսը սնուցող նյութերի պակաս է զգում: Տերևները դեղնում և նեխում են նաև բույսի արմատային համակարգում հեղուկի պարբերական ավելցուկից:
  • Տերևները շագանակագույն են դառնում: Մոնստերայի տերևները շագանակագույն և թղթանման են դառնում, եթե կամ օդը սենյակում շատ չոր է, կամ ծաղկամանում չափազանց նեղվածք է բույսի համար:
  • Նոր տերևները գունատ են: Եթե լուսավորությունը չափազանց շատ է, մոնստերայի թփի վրա կարող են առաջանալ գունատ տերևներ, կամ՝ տերևների վրա դեղին հետքեր:
  • Թուփը ձգվում է: Եթե մոնստերային լույսը չի բավականացնում, նրա ընձյուղները ձգվում-երկարում են, տերևները դառնում են գունատ և մանր:
  • Ամբողջական տերևներ: Երիտասարդ տերևները կարող են ամբողջական լինել և չունենալ կտրվածքներ, երբ բույսը լույսի կամ սննդարար նյութերի պակաս ունի:
  • Տերևները չորանում և թափվում են: Եթե մոնստերայի տերևը նախքան ընկները շագանակագույն է դառնում և չորանում է, նշանակում է՝ սենյակում շատ շոգ է: Եթե տերևը թափվում է «ծերանալու» հետևանքով, այդ դեպքում այն շագանակագույն չի դառնում:
  •  Վնասատու միջատներ: Մոնստերայի վրա կարող են  հայտնվել վահանամիջատներ, ուտիճներ և սարդոստայնային տզեր:

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.