Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գիտագործնական հավաքին Ներկայացվող երրորդ թեման՝«Բույսերի բազմացման տարբեր եղանակներ. տեսադասերի փաթեթ»

Оставьте комментарий

Ըստ հավաստի տվյալների 1.  դեկորատիվ կաղամբը դասվում  է մեկամյա բույսերի շարքին և բազմանում է միայն սերմերով: Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ սենյակային պալմաններումայն կարելի է բազմացնել նաև կտրոններով և ադապտացնելով դարձնելով նրան նույնիսկ բազմամյա:
Բազմացում կտրոնից՝ երբ բույսերը բազմացնում են վերևի մասից սուր գործիքով կտրելով 3-4 տերևից կտրոն և դնում անմիջապես հողի, կամ ջրի մեջ: Վերջինիս դեպքում, երբ գոյանում է բավականին առողջ արմատային համակարգ՝  դրվում է հողի մեջ:

Այս եղանակը բացահայտելով ակամա պարզվում , որ դրանից բխում է բազմացման մեկ այլ եղանակ ևս: Կտրոնը կտրելուց հետո մնացած ցողունի  բոլոր թափված տերևների հիմքային մասից աճում են նոր ճյուղեր, որոնք հետագայում կարող են դառնալ պոտենցիալ դեկորատիվ կաղամբներ:

Բազմացում տերևից. Դեկորատիվ կաղամբի բազմացման եղանակը  կարելի է ևս կարելի է համարել հետազոտական աշխատանք: Այն հետազոտման փուլում է: Մի դեպքում տերևը դրվել է ջրի մեջ, մյուս դեպքում հողի մեջ: Երկու դեպքում էլ տերևները արմատ են արձակել: Բայց սա դեռևս վերջնարդյունք չի կարելի համարել: Սպասում ենք արմատակալված տերևներից կառաջանան արդյոք նոր բույսեր: Միայն այս դեպքում կարելի է համարել հաջողված հետազոտական աշխատանք դրական վերջնարդյունքով:

2.Սանսիվերիայի բազմացման եղանակները:Ամենատարածված եղանակը տերևից բազմացումն: է Մեկ տերևից կարելի է ստանալ մեկ և տասնյակ բույսեր՝ նայած, թե քանի
մասի է մասնատված տերևը

Լավ կլինի,որ կտրելուց հետո մասնատված տերևի կտրած մասերը թաթախել մոխիրի մեջ   և մի երկու օրից նոր տնկել: Մոխրապատումը պահպանում է նեխման պրոցեսը և նվազեցնում փչանալու հավանակությունը: Այն բազմանում է նաև բաժանման միջոցով, երբ մայր բույսի չորս բոլոր գոյացած փոքր բույսերը զգուշորեն հեռացնում են սուր գործիքով տնկում տարբեր չափսերի  թաղարների մեջ(կախված արմատային համակարգի մեծությունից):


3.Բույսի բազմացումը վնասված սոխուկից: Այս հետազոտականաշխատանքը ապացուցեց, որ շատ մեծ ցանկության դեպքում կարելի է ոչ միայն փրկել այլ նաև բազմացնել արդեն 2/3 ը փչացած սոխուկավոր բույսին:Դիտելով տեսաֆիլմը,  որտեղ քայի առ քայլ նշխած է, ողջ ընթացքը, կարող եք համոզվել դրանում:

Ընդհանրապես բույսի բազմացումը սոխուկով շատ տարածված եղանակ է, և ցանկացած փորձ այս եղանակով հաջողությամբ է պսակվում: Սակայն գոյություն ունեն մի քանի նրբություններ և կանոններ:
Սոխուկը պետք է տնկել կիսով չափ հողի մեջ, կիսով չափ հողից դուրս:
Եթե սոшուկը ունի վնասված մասեր անպայման կտրել ու հեռացնել դրանք և անմիջապես պատել փայտի մոխիրով:
Մի սոխուկից կարելի է ստանալ տասնյակ բույսեր:Հարկավորէ բաժանել սոխուկի շերտավորված մասերը և առանձին-առանձին տնկել հողի մեջ:
Քիչ տարածված եղանակ է բազմացումը սոխուկի վրա գոյացած չոր կեղևից՝ հարկավոր է կեղևները դնել ավազի և տորֆի խառնուրդի մեջ, որը պետք է լցնել պոլիէթիլենի տոպրակի մեջ, փչել տոպրակը և պինդ կապ
4.Բույսի բազմացումը կտրոնոններով Այս տեսաֆիլմը պատմում է բույսերի բազմացման ամենատարածված եղանակի՝ բազմացում կտրոններից: Մասնավորապես խրիզանթեմի մասին, որի արդյունքում ստացվել են տարբեր գույների և չափսերի բույսեր և քանի որ այն համարվում է դիմացկուն  բազմամյա, գեղեցիկ ծաղկող բույս, ուստի դրա համար էլ այդ բույսի բազմացումը շատ կարևոր է կրթահամալիրի հետագա լանդշաֆտային ձևավորման համար

:Կտրոնով բազմացումը ունի իր առավելությունները: Այն գենետիկորեն ժառանգում է մայր բույսի բոլոր հատկությունները: Լիմոնի բազմացման օրինակով կարելի է դրանում համոզվել:Եթե բազմացումը կատարվում է սերմի միջոցով, ապա անպայման բույսը 3-4 տարի հետո հարկավորէ պատվաստել՝ հակառակ դեպքում բերք չի տա: Սակայն ճյուղով վեգետատիվ ճանապարհով բազմացնելու դեպքում բույսը երկրորդ տարում կարող արդեն բերք տալ:

images-6                              images-5
5. Բույսի բազմացումը տերևից: Այս տեսաֆիլմը պատմում է տերևներից բազմացման եղանակի մասին: Բազմացման այս եղանակը կարելի է կարևորել նրանով, որ մեկ տերևից առանց մեծ ջանքեր կիրառելով կարելի է ստանալ մեկ և ավելի՝ մնչև տասնյակի հասնող բույսեր:

Ոչ բոլոր բույսերն են բազմանում տերևով: Ամենատարածված բույսը, որին աճեցնում են բուսասերները տերևով՝ դա մանուշակն է: Հարկավոր է մանուշակի տերևի ներքևի մասից թողնել 2-3 սմ և թեքությամբ կտրել:

Տերևը կարելի է դնել ավազի մեջ, անմիջապես հողի մեջ և ջրի մեջ: Առաջին երկու դեպքում լավ կլինի ստեղծել ջերմոցային պայմաններ՝ ծածկել պոլիէթիլենային շշով կամ տոպրակով:


6. Բույսերի բազմացումը սերմից: Բազմացման այս եղանակը ամենատարածվածն է: Սակայն այս եղանակի մասին կարելի է ասել, որ ոչ բոլոր սերմերն են ժառանգում մայր բույսի գենետիկ հատկությունները, այդ իսկ պատճառով ցանելով մի բույսից հավաքծ սերմերը կարելի է ստանալ տարբեր գույների և չափսերի: Քանի որ սերմնահավաք նախագծի ընթացքում հավաքվել է մեծ քանակությամբ սերմեր, ուստի բազմացման այս եղանակը մեծ ծավալով կկիռարվի  և արդյունքում ստացված  սածիլները  կօգտագործվեն կրթահամալիրի  լտանդշաֆտի ձևավորման համար:

Շուտով քոլեջի տարածքում կգործի նոր ջերմոց: Կիսակառույց խմբասենյակ, որը լուսավորէ և ունի ջեռուցման համակարգ: Ցանքարկղերի մեջ կցանվեն հիմնականում ծաղկող բույսերի սերմեր, իսկ երբ կծլեն և մի քիչ մեծանան կտեղափոխվեն փոքրիկ թաղարների մեջ: Գարնան կեսերին կբաժանվեն կրթահամալիրի դպրոցներում, կհանվեն վաճառքի մեդիա մոլում, կամ այլ վաճառքի կետերում:

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.