Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Գիտագործնական հավաքին Ներկայացվող երկրորդ թեման՝ «Հեքիաթասած թխվածքաբլիթների պատրաստում». Նախագիծ

Оставьте комментарий

masha

Նպատակը
1. Նպատակներից մեկը բիզնես նախագծի շրջանակներում հաջող մանր բիզնեսի մեկնարկ:
2. Ուսումնաարտադրական գործունեության ծավալում քոլեջի խոհանոցում:
3. Աշխատատեղերի ստեղծում սովորողների համար:
4. Մանր բիզնեսում առաջին հաջող քայլերի կատարում և ցանկության դեպքում «Սեբաստացի մոլ»-ի բիզնես ծրագրի հատուկ պարապմունքների հաճախում:
5. Նոր աշխատատեղերի գոյացում փաթեթավորման և առաքման համար:
Անհրաժեշտ միջոցներ.
Պարագաներ՝ արտահագուստ, վառարան, կաղապար:

Արդյունք
1.Ուսումնաարտադրական գործունեության  սկիզբ
2. Աշխատող-սովորողի նոր մոդուլի ձևավորում:
3. Մանր ու միջին բիզնեսի բնագավառը ուսումնասիրող, գիտակ անհատ-սովորողի ձևավորում:
4.  Սեփական միջոցներն ու ժամանակի  ճիշտ տնօրինում:
5. Նոր աշխատատեղերի ստեղծում

Հաջողության գրավական
 Նախագիծի հաջող իրականացման և թափ հավաքելու համար, առաջարկում ենք դպրոցի խոհանոցների կողմից թխվածքաբլիթի ձեռքբերումն ու գնումը դարձնել պարտադիր և շարունակական գործընթաց:

Աշխատավայր
Քոլեջի խոհանոց

Աշխատելու ժամանակահատվածը.
Շուրջտարյա

Մասնակիցներ.(առայժմ քոլեջի սովորողներ)
Պատասխանատու՝ Անի Տեր-Ղազարյան,
Մարիամ Տեր-Գալստյան, Մարինե Հակոբյան

Նախագիծը կազմեցին՝Շողիկ Պողոսյան, Անահիտ Եղյան և ընկերներ:

Հեքիաթասած թխվածքաբլիթների պատրաստման տեխնոլոգիան

Մեկնարկեց ուսումնաարտադրական «Հեքիաթասած թխվածքաբլիթներ» նախագիծը, որը կարող է ժամանակի ընթացքում ծավալվել և դառնալ ամենօրյա աշատանքային գործընթաց,իր մեջ ներառելով աշխատել ցանկացող սովորողներ և դասավանդողներ: Ակնկալվում  է կրթահամալիրի անմիջական միջամտությունն ու օգնությունը սպառման և կազմակերպչական մի շարք հարցերում՝ ավելի ծավալվելու և իրական գործող նախագիծ դառնալու համար: Սիրով կընդունենք առաջարկներ և խորհուրդներ:

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.