Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աշխատանքային խումբ«Շոջտարյա տեսչություն»

Оставьте комментарий

Նախագիծ

«Բույսերի ձմեռային տեսչություն» արձակուրդային շրջայց նախագիծը ունեցավ իր դրական հետևանքները և ստիպեց անել մի պարզ ու կարևոր հետևություն՝ բույսին հարկավոր է ամենօրյա խնամք և մեծ սեր: Ամենօրյա, որովհետև կրթահամալիրի տարբեր դպրոցներում ունենալով մեծ քանակությամբ  և տարբեր մեծության թաղարներով բույսեր  (նման դեպքերում հողը չորանում է տարբեր ժամանակներում) ուստի հարկավոր է ամեն օր հետևել ու ջրել միայն չորացած հողով բույսերը, հակառակ դեպքում՝ խոնավ հողը անընդհատ ջրելով կարելի է առաջացնել նեխման պրոցես, որը ուշ ջրելուց ավելի վտանգավոր է: Տիար Բլեյանի հետ քննարկելով այս նախագիծը եկանք այն եզրահանգման, որ տեսչության անդամները կցվեն 1-2 դպրոցների, ստեղծեն փոքրիկ բնասերների խումբ՝ երկարորյա խմբերից, քանի որ աշխատանքները պետք է տեղի ունենան դասերից հետո և միասին զբաղվեն բույսերի խնամքով և բազմացմաբ:

Նպատկը
1. Ստեղծել 3-4 հոգիանոց մասնագետ-սովորողների աշխատանքային խումբ՝ «Բույսերի պաշտպանության շուրջտարյա տեսչություն» նախագիծը իրականացնելու համար:
2.Հետևել և օգնել կրթահամալիրի բոլոր դպրոցներում սենյակային բույսերի խնամքի և բազմացման աշխատանքներին
3. Կատարել գրառումներ օրվա այցի և իր կատարած աշխատանքների մասին

 

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.