Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Այգու բույսերին՝ ապաստարան. ուսումնահետազոտական նախագիծ

Оставьте комментарий

 Մասնակիցներ
Հասմիկ Ուզունյան՝ տեխնոլոգիական խումբ 6րդ դասարան՝ երկուշաբթի և չորեքշաբթի 3-րդ ժամ:
Իվետա Ջանազյան ՝ հայրենագետ-պարտիզպանների խումբ երկուշաբթի 5-6րդ ժամ

Լուսինե   Սարգսյան — պարտեզ-պուրակ տեխնոլոգիայի խումբ՝  չորեքշաբթի 2-3-րդ ժամ:Շուշան Ալեքսանյան ընտրությամբ գործունեության բույսերի խնամք խումբ — հինգշաբթի 5-6-րդ ժամ:Անուշ Ասատրյան ավագ դպրոցի ընտրությամբ գործունեության խումբ չորեքշաբթի 4-րդ ժամ:
Ժամանակահատված
նոյեմբերի 13-17  բույսերի վերատնկման աշխատանքներ, որի հետո մինչև մայիս խնամք ջերմոց լաբորատորիայում, մայիս ամսին պահպանված և սերմերից աճեված բույսերի հետտեղափոխում հարակից այգիներ:
Նպատակ.
«Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում նոյեմբերի 13-17-ի նախագծային ուսուցման ստուգատեսին  կրթահամալիրի տարբեր դպրոցներում գտնվող դատարկ թաղարները համալրել քոլեջի այգում  գտնվող սենյակային բույսերով՝ փրկելով նրանց ձմռան մոտալուտ ցրտերից: Կտրամադրվեն նաև  ջերմոց լաբորատորիայում աճեցրած արմատակալ կտրոններ:
Գարնանը հետազոտական աշխատանքների արդյունքում գրանցել բույսերի անուններ և առանձնացնել պահպանվածների ցուցակը :
Ծանոթանալ բազմացման քիչ կիրառառվող եղանակի (բազմացում արմատի կտրոնից) տեխնոլոգիայի առանձնահատկություններին:
Արդյունքում .
1. Տարբեր դպրոցներում գտնվող դատարկ թաղարները համալրել սենյակային բույսերով:
2. Դրսի մեկամյա բույսերին տալ երկրորդ կյանք՝ դարձնելով նրանց երկամյա կամ բազմամյա:
3. Աշխատանքներին ներառված խմբերին փոխանցել բույսերի տնկման տեխնոլոգիական նոր հմտություններ և կարողություններ:
4. Ունենալ կանաչ անկյուններով լի դպրոցներ:
5. Դարձնել շրջակա միջավայրը էկոլոգիապես մաքուր և խնամված:
6. Հրապապարակել հետազոտակնան գրանցումների արդյունքները:

 

 

 

 

 

 

 

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.