Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հունվարյան ուսումնական ճամբարի օրագիր

Оставьте комментарий

Ըստ  «Հունվարյան ճամբարի օրագիր» նախագծի կազմել Հունվարյան ուսումնական ճամբարի օրագիրը՝ հունվարի 8-ից 26-ը ընկած ժամանակահատվածում:

08.01.2017
Կրթահամալիրի դպրոցների ջոկատավարների  հետ համատեղ  նախագծերի իրականացման համար հանդիպումների օրվա և ժամի համաձայնեցում:
11.00-11.30 Մանիկ Պողոսյանի և մի խումբ սովորողների հետ «Մաթեմատիկան կանաչ անկյունում» նախագծի շրջանակներում  ուսումնասիրեց մեկ ցանքարկղում եղած բույսերի տեսակները, քանակը,շաբաթական կտրվածքով ջրելու ջրի քանակը:
Այս մասին Գոռ Մովսեսյանի բլոգում
12.00-12.40 -Իվետա Ջանազյանի  — հայրենագետ-պարտիզպանների խումբը
ծանոթացավ Դեկաբրիստ բույսի հետ, որը ջրի մեջ արմատակալելուց բացի նաև ծաղկել էր: Կոչվում է Դեկաբրիստ, որովհետև ծաղկում է գրեթե միշտ  դեկտեմբեր ամսին:
Ծանոթացան նաև Պասիֆլորա բույսի շատ հետաքրքիր բազմացման եղանակի հետ, որը Հայաստանում գրեթե չի կիրառվում, դա արմատով բազմացման եղանակն  է, որի փորձն արդեն կրթահամալիրում տվել է իր դրական արդյունքը: Պասիֆլորայի արմատները տեղավորել ենք պեռլիտ ավազի մեջ, որը իրենից ներկայացնում է հրաբխային ժայթաքումից հետո մնացած  հանքային գոյացություն: Ավազը վերջում խոնավեցվել է և մեկ ու կես ամիս անց դուրս են ժայթքել առաջին ծիլերը:
Խոսվել է նաև սանիտար ձկների մասին, որոնք օրն ի բուն մաքրում են աղտոտված քարերն ու ապակին:
Սովորողները ստացան սպառիչ պատասխան կրիաների պասիվության մասին, երբ ջերմաստիճանը 20-ից ցածր է:

09. 01.2017
11.00-12.00 Շուշան Ալեքսանյանը՝ Արևմտյան դպրոցի  և Հասմիկ Պողոսյանը՝ Հարավային դպրոցի  ճամբարային ջոկատներով այցելեցին քոլեջի ջերմոց- լաբորատորիա: Հարսանքավոր ճամբարականները ծանոթացան Դատուռա բույսին, շոշափեցին սերմերը և իրենք էլ առանձնացրեցին սերմերը սերմապարկուճներից: Անմիջապես միտք հղացավ Արևմտյան դպրոց-պարտեզի քարափային մասի համար աճեցնել այդ բույսը սերմերից: Սովորողները ցանեցին փոքրիկ ցանքարկղերի մեջ: Սպասենք…

Devil's trumpet flower

Աշխատում էին բոլորը: Պարապմունքն անցավ հետաքրքիր, աշխույժ և հարց ու պատասխաններով: Ներքոհիշյալ ֆիլմը հավաստում է այդ մասին:

10.01.2018թ.
9.30.00-11.00- Մանիկ Պողոսյանի իր խմբի մի խումբ սովորողների հետ «Մաթեմատիկան կանաչ անկյունում» նախագծի շրջանակներում  ուսումնասիրեց մեկ ցանքարկղում եղած բույսերի տեսակները, քանակը, շաբաթական կտրվածքով ջրելու ջրի քանակը:
Կային բույսեր, որոնց անունները չգիտեինք, դրանք ուսումնասիրվեցին և անունները դուրս բերվեցին համացանցից: 11.00-11.30 Մանիկ Պողոսյանի և մի խումբ սովորողների հետ «Մաթեմատիկան կանաչ անկյունում» նախագծի շրջանակներում  ուսումնասիրվեց մեկ ցանքարկղում եղած բույսերի տեսակները, քանակը, շաբաթական կտրվածքով ջրելու ջրի քանակը:

9.30-11.30- «Կանաչ անկյուն » նախագիծ մասնակիցներ Քոլեջի 1-ին կուրսի  ուսանողներ

Հովակիմյան Գրետա  քոլեջի 1-ին կուրսի  ուսանողուհի

Հաջյան Մերի քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի

Մարինե Հակոբյան քոլեջի 2-րդ կուրսի ուսանողուհի

Էլեն Ասլանյան քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի

Գաբրիելյան Էմմա քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի

Պետրոսյան Ինգա քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի

11.01.2018թ.
10.00-11.00 Քոլեջի ջերմոց-լաբորատորիա հյուրընկալվեցին Հյուսիսային դպրոց-պարտեզի տասնյակ ճամբարականներ : Շրջեցին, ծանոթացան ձկների պահելու խնամքի առանձնահատկություններին: Ծանոթացան սուրճի ծառի հետ: 
11.00-12.00- Այսօր մեզ հյուրընկալվել էին արդեն մշտական  այցելուներ դարձած սովորողները: Միջին դպրոցի 6-րդ դասարանցիները՝ ջոկատավար Հասմիկ Ուզունյանի հետ հետ այցելեցին ջերմոց-լաբորատորիա: Ներկայացրեցինք քլորոֆիտումի խնամքի, պահպահման ձևերը և օգտակար հատկությունները: Որից հետո անցանք ձկներին: Պատմեցինք ոսկե ձկնիկների խնամքի, տեսակների մասին և տվեցինք մի քանի խորհուրդներ ակվարիում պահողների համար: Վերջում սիրով նվիրեցինք քլորոֆիտումներ, որպեսզի երեխանները և՜ իրենց տանը պահեն այդ հրաշալի բույսը, և՜ դպրոցում տնկեն ու բազմացնեն: Ահա սովորողների լուսաբանումները՝
Կարինե Գոմցյան
Շուշան Փաշինյան
Միլենա Հարությունյան
Սաթինե Տեր-Պետրոսյան

13.00-14.00-Մեր հաջորդ հյուրերը Արևելյան դպրոց-պարտեզի  4-րդ դասարանցիներն էին մաթեմատիկայի, անգլերենի և ռուսերենի ուսուցչուհիների հետ: Նրանց նույնպես տեղեկություններ հայտնեցինք Քլորոֆիտումի և ձկների մասին, այցելուներին շատ դուր եկան ծովախոզուկները ու գերմանամկները: Նրանք շատ հետաքրքրությամբ լսում էին և իրենց հետաքրքրող հարցեր տալիս: Խոստացան իրենց բլոգներում հրապարակել նյութեր ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Դասավանդողներ՝
1. Գայանե Փարվանյան
2.Լիանա Ասատրյան
Սովորողներ՝
1. Ղազարյան Լիլիթ
2. Սոնա Մեհրաբյան  5-1
3. Անի Բաղդասարյան  4-1
4. Մերի Առաքելյան  5-2

12.01.2018

9.30-11.30-  «Մաթեմատիկան կանաչ անկյունում»  նախագիծ մասնակիցներ Քոլեջի 3-րդ կուրսի  ուսանողներՀովհաննիսյան Անի քոլեջի 3-րդ կուրսի  ուսանողուհի
Այսօր ջերմոց-լաբորատորիայի հյուրերն էին Միջին դպրոցի ճամբարականները՝ ջոկատավար Անուշ Ասատրյանի ուղեկցությամբ: Քիչ անց խորհրդատվության համար ջերմոց եկած Կարո Մանդալյանը մեր խնդրանքով ձկների խնամքի մասին վարպետության  դաս անցկացրեց ճամբարականների հետ:

15.01.2018
9.30-11.30-

«Մաթեմատիկան կանաչ անկյունում» նախագծի շրջանակներում
Մանիկ Պողոսյանն իր ջոկատով, Քոլեջի 1-ին կուրսի  ուսանողներ, ջերմոց-լաբորատորիայում անցկացրեց նախագծային պարապմունքի առաջին մասը: Նյութը՝ Սուսաննա Ավետիսյանի բլոգում:

13.00-14.00-Իվետա Ջանազյանի ջոկատը Արևելյան դպրոցից կատարեց իր հերթական այցը: Այս խմբի սովորողներին ավելի շատ հետաքրքրում է կենդանիների անկյունը:
14.00-15.00 Ջերմոցային նախագծին ընդառաջ՝Անի Հովհաննիսյանի  հանդիպում-այցելությունը՝ իր ջոկատի հետ   տիկին Շողիկի ջերմոց:Վարպետության դաս և նվեր բաղեղներ տիկին Շողիկից՝ ֆլորարիում պատրաստելու համար:

16.01.2018
11.00-12.00 Շուշան Ալեքսանյանը՝ Արևմտյան դպրոցի  և Հասմիկ Պողոսյանը՝ Հարավային դպրոցի  ճամբարային ջոկատներով այցելեցին Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Սովորողները հետևեցին Դադուռա  բույսի սերմերի ծլման ընթացքին.նրանք դեռ չէին ծլել, սակայն արդեն կանաչել էին, ի տարբերություն դատուռայի, գացանիա ծաղկի սերմերը արդեն ծլել էին և մի քանիսը ենթակա էին փոքր թաղարների մեջ տեղափոխելուն: Ճամբարականները սիրով տեղափոխեցին Գացանիա բույսը: Նվեր ստացան Հիպոեստես բույսից երկու հատ և ուրախ տարան տուն տնկելու:
12.30-13.30 Անի Հովհաննիսյանը միջին դպրոցի ճամբարականների մի խմբով մասնակցեցին վարպետության դասին, թեման՝ «Ֆլորարիում»բույսերի պահպանման տեխնոլոգիա:

17.01.2018

Այսօրվա հյուրերը տարբեերվում էին սովորոկան ճամբարականերից՝ վրաստանից եկած մեր գործընկերներն էին իրենց սովորողներով: Քոլեջի ուսանողներ Անահիտն ու Սուսաննան  ներկայացրեցին «ֆլորիարիում»` բույսերի պահպանունը (հետաքրքիր դիզայնով) ապակե տարայի մեջ: Վրացիների, ինչպես նաև շատ հայերի համար դա նորություն էր, մինչդեռ արտերկրներում շատ ընդունված և ցանկալի նվերի տեսակ է համարվում, քանի որ այս եղանակով բույսի պահպանումը շատ հեշտ է ու ջանք չի պահանջում:  Ուսանողները վարպետության դասի տեսքով ներկայացրեցին ֆլորարիումի պատրաստումը և ծանոթացրեցին հետագա խնամքի նրբություններին: Համացանցից ծանոթացվեց մոտ 43 տարվա վաղեմության ֆլորարիումի հետ: Արձագանքը հիացական էր: Ինչպես բոլոր այցելուներին, նրանց ևս շատ հետաքրքրեց կենդանիների ու ձկների անկյունը:

18.01.2018

Օրն անցավ սովորական: Առանց անցուդարձի և առանձնակի եռուզեռի: Խնամվեցին բույսերը, փոխվեց կենդանիների տակ փռված աղտոտված թեփը:

19.01.2018թ.

10.00-12.00 Անի Հովհանիսյանի և իր ջոկատում գտնվող մի խումբ ճամբարականների հետ այցելեցինք նկարիչ-քանդակագործ Կարեն Ավետիսյանի հեքիաթային առանձնատուն, որտեղ կային բույսերի մեծ հավաքածու, թռչուններ և կենդանիներ: Ամեն քայլափոխի հանդիպում էին հետաքրքիր ու բազմազան արվեստի գործեր, որոնց հեղինակը հենց ինքն էր՝ Կարեն Ավետիսյանը: Ամենագրավիչը մագաղաթյա գրառություններն էին: Ծանոթացանք դրանց  ստացման տեխնոլոգիայի հետ: Նա խոստացավ մեզ հյուրընկալել գարնան վեջին, երբ այգին ամբողջովին ծաղկած կլինի: Վարպետության դասը` անցկացված Կարեն Ավետիսյանի կողմից շատ հետաքրքիր էր և բազմաբովանդակ:

22.01.2018թ.

9.30-ին  Ջերմոց լաորատորիա այցելեց վերապատրաստվողների մի խումբ: Ծանոթացան, ստացան խորհրդատվություններ և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Մաթեմատիկան կանաչ անկյունում»  նախագծի շրջանակներում Մանիկ Պողոսյանն իր ջոկատով ջերմոց-լաբորատորիայում անցկացրեցին տարբեր մեծության թաղարների բույսերի հաշվառում:
13.00-14.00  Այսօր ամփոփվեց Արևելյան դպրոց-պարտեզի հայրենագետ-պարտիզպանների աշխատանքների արդյունքները: Ջոկատավար Իվետա Ջանազյանի հետ ստուգեցինք տեղադրված նյութերը: Գրեթե բոլորի բլոգներում ներկայացված էր իրենց կատարած աշխատանքները նկարների կամ տեսանյութերի միջոցով:
Հակոբ Աբրահամյան
Սերգեյ Ջուլհակյան
Ալեքս Յակովլև
Գոռ Խաչատրյան

23.01.2018թ.

9.30-ին  Ջերմոց լաորատորիա այցելեց վերապատրաստվողների  նոր  խումբ: Ծանոթացան ջերմոցի հետ, ստացան խորհրդատվություններ և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Մաթեմատիկան կանաչ անկյունում»  նախագծի շրջանակներում Մանիկ Պողոսյանն իր ջոկատով ջերմոց-լաբորատորիայում անցկացրեցին տարբեր մեծության թաղարների բույսերի հաշվառում:
11.00-12.30 Հասմիկ Ուզունյանը, միջին դպրոցի իր ջոկատով, Թամարա Հարությունյանի օգնությամբ, ջերմոց լաբորատորիայում տեղի ունեցավ գեղեցիկ, ավանդական,ծիսական արարողություն իսկական թաղարով նռնենու կենաց ծառի զարդարում: Հարսանեկան երգերի կատարումով և կենաց ծառի խորհուրդը ներկայացնելով, ճամբարականները սկսեցին ծառզարդը: Դա հարկավոր էր տեսնել` իսկական ծես:
Հասմիկ Ուզունյան
Ալինա Արզումանյան
Ասյա ՄիրզոյանՍովորողներից մի քանիսը նվեր ստացան ամենաօգտակար բույս քլորոֆիտում, որը համարվում է օդը թունավոր, քիմիական էլեմենտներց մաքրող, հիվանդության վիրուսները իր վրա ներկրող, օդը փոշուց մաքրող, թթվածին արտադրող հրաշք բույս:
Այդ մասին նրանց պատումներում՝
Ալինա Արզումանյան-քլորոֆիտում
Մոնիկա Օհանջանյան-քլորոֆիտում

24.01.2018թ.
9.30-ին  Ջերմոց լաորատորիա այցելեց վերապատրաստվողների  նոր  խումբ: Ծանոթացան ջերմոցի հետ, ստացան խորհրդատվություններ և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Մաթեմատիկան կանաչ անկյունում»  նախագծի շրջանակներում Մանիկ Պողոսյանն իր ջոկատով ջերմոց-լաբորատորիայում անցկացրեցին տարբեր մեծության բոլոր թաղարների  ջրի ծախսի մոտավոր քնակությունը և ըստ դրա որոշեցին օգտագործած ջրի ծախսը : Ահա ամփոփոխ նյութերը.
Էմմա Գաբրեելյան-«Մաթեմատիկան կանաչ անկյունում»
Մերի Հաջյան-«Մաթեմատիկան կանաչ անկյունում»

 

25.01.2018թ.
12.00-13.00- Անուշ Ասատրյանը իր ջոկատով վարպետության դաս անցկացրեց «Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակներում: Սովորողները այս անգամ  անսովոր էին՝ վերապատրաստվողների մի խումբ և նախակրթարանի սաներ: Սովորեցնողները 7-8րդ. դասարանի ճամբարականներն էին: Արդյունավետ պարապմունք էր:
Այդ մասին նյութ է պատրաստել նաև Տիգրան արզումանյանը:
Վերապատրաստվողների հետաքրքրող հարցերի պատասխանները սպառիչ էին: Վերջում նախակրթարանի սաները բույսեր նվիրեցին վերապատրաստվողներին:

26.01.2018թ.

Օրը տոնական է: Պատրաստվում ենք Իսկական հարսանիքին: Կենաց ծառին կախեցինք տարոսիկ մաղթանքներվ: 15.00 սկսվեց մեդիաուրբաթը, որն ամբողջովին հիշեցնում էր հին հայկական ծիսական հարսանիք: Հետո ոտքով ծիսական թափորը բարձրացավ Ագարակ և շարունակվեց խրախճանքը:

 

 

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.